«Վալենսիա» — «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

23:30, 03 հնվ 2016
«Матч ТВ» սպորտային հեռուստաընկերության մեկնաբան, իսպանական Պրիմերայում եւ Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում մասնագիտացած «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Վալենսիա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ թիմերը արդյունավետ ֆուտբոլ կցուցադրեն: 

https://youtu.be/iYoH1L5dTB4

Ողջույն, սիրելի բարեկամներ ! Ահա եւ եկավ 2016 թվականը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ «Բուքմեյքերների Ռեյտինգի» այցելուներին Ամանորի կապակցությամբ: Հուսանք, որ կանխատեսումների առումով տարին դրական կստացվի: Իսպանացիները այս տարի շատ շուտ են սկսում: Առաջին հանդիպումները հունվարի 2-ին եւ 3-ին են, այնուհետեւ կկայանան Իսպանիայի գավաթի հանդիպումները: Ընդհանուր առմամբ, իսպանական ֆուտբոլում սպասվում է ուժեղ ու հզոր մրցակցություն: Տուրի կենտրոնական հանդիպումն է . . . Ոմանց համար տուրի կենտրոնական խաղը համարվում էր կատալոնական դերբին, մյուսների համար՝ «Դեպորտիվո» — «Վիլյառեալ» հանդիպումը: Բայց կարծում եմ, տուրի կենտրոնականը համարվում է «Վալենսիա» — «Ռեալ» հանդիպումը: Ինչ վիճակում էլ լինեն թիմերը, այն համարվում է կարեւորագույն հանդիպում: Այս հիասքանչ հանդիպումը ցույց է տրվելու դաշնային հեռուստաընկերությունում:

Ի՞նչ կարելի է առաջարկել այս հանդիպման վերաբերյալ. Գարի Նեվիլի գլխավորությամբ «Վալենսիայում» իրավիճակը դեռեւս շատ չի փոփոխվել: Առաջնությունում Գարի Նեվիլի գլխավորությամբ թիմը երկու հանդիպում է անցկացրել: 2:2 հաշվով ոչ-ոքի «Խետաֆեի» հետ ու խղճուկ խաղով արտագնա պարտություն «Վիլյառեալից»: Բայց ինչպես տեսնում ենք, «Ռեալը» նույնպես իր լավ մարզավիճակում չէ՝ չնայած «Ռայո Վալյեկանոյի» (10:2) կամ «Ռեալ Սոսյեդադի» (3:1) նկատմամբ տարած հաղթանակներին: «Ռեալի» խաղի որակը հարցեր է առաջացնում: Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ թիմը անհավասարակշռված ու թափթփված ֆուտբոլ է ցուցադրում: Տեսնենք, թե ինչ կլինի 2016 թվականին:

Թիմերի վերջին խաղերում կա այսպիսի օրինաչափություն. թիմերը մշտապես փոխանակվում են գոլերով: Կարելի էր առաջարկել այդ տարբերակը, բայց գործակիցը բարձր չէ՝ 1,57: Կարծում եմ, այս դեպքում «Վալենսիան» պետք է ռիսկի դիմելով շտկի իր իրավիճակը: Ի վերջո, թիմը չի խաղում «Բարսելոնայի» հետ: Այնպես որ, «Վալենսիան» տանը կարող է ավելի ագրեսիվ խաղալ ու առաջ շարժվել: Հավանաբար, «Վալենսիան» կհրաժարվի 3 կենտրոնական պաշտպաններով խաղալուց, որը նախընտրել էր «Վիլյառեալի» հետ խաղում, բայց այն արտագնա հանդիպում էր: Այս խաղում կարելի է խաղադրույք կատարել գոլերի վրա: Բուքմեյքերները ինձ հետ համաձայն են, այդ պատճառով «տոտալ 2,5 գոլից շատ» խաղադրույքի համար համեստ գործակից են առաջարկել: Առաջարկում եմ խաղալ «տոտալ 3 գոլից շատ» տարբերակով: Տվյալ հանդիպման համար սա լրիվ նորմալ, ադեկվատ խաղադրույք է: Համարձակների համար կառաջարկեմ «տոտալ 3,5 գոլից շատ» խաղադրույքը: Այս դեպքում ավելի բարձր գործակից է սահմանված՝ 2,16:

Այսպիսի կարծիքներ ունեմ «Վալենսիա» — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ: Չեմ կարծում, որ թիմերը կփակվեն: Հավանաբար, մենք «Մեստալյայում» կտեսնենք լավ ու հետաքրքրաշարժ, ինչպես նաեւ հուսով եմ՝ արդյունավետ ֆուտբոլ:

Շնորհավոր Ամանոր ! Բաժանորդագրվեք «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube-յան ալիքին եւ մնացեք մեր հետ: Նայում ենք ֆուտբոլ, չաո !

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
23:30/3 հնվ
«Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
23:30/3 հնվ
«Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ