«Վալենսիա» — «Ռեալ Մադրիդ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 08 հնվ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Վալենսիա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայում վերջին տարիներին սիրում են փոփոխություններ կատարել մրցաշարերի անցկացման համակարգում։ Մեծամասամբ «տուժում են» գավաթային կուլտուրաները։ Նախ գավաթում թիմերը մրցում են ոչ թե երկխաղյա դիմակայությունում, այլ հաղթողը որոշվում է մեկ խաղով։ Սուպերգավաթն էլ հերիք չէ սարքեցին 4 մասնակցով, մի բան էլ ուղարկեցին Սաուդյան Արաբիա։

Այս պահին Իսպանիայի 4 ուժեղագույն ակումբերը պայքարելու են պատվավոր մրցանակի համար։ Առաջին կիսաեզրափակիչում իրար հետ կմրցեն «Վալենսիան» ու «Ռեալը»։ Ընդ որում՝ «արքայական ակումբը բացարձակ» ֆավորիտ չէ։

«Զիզուի» թիմը կորցրել է Գարեթ Բեյլին, և ինչն ավելի սարսափելի է, Կարիմ Բենզեմային։ Երկուն էլ մնացել են Իսպանիայում։ Բացի դրանից չկան Էդեն Ազարն ու Մարկո Ասենսիոն։ Հարձակման գծում Ռոդրիգո-Վինիսիուս զույգը կործանարար չի թվում, իսկ Լուկա Յովիչը չի հասցրել հարմարվել «Ռեալի» խաղաոճին։ Սակայն խաղում կարող է աշխատել գավաթայն «քաղցը»։ Զիզուն ու ընկերները 2019-ին տիտղոս չեն նվաճել։

«Վալենսիան» լավ մարվաիճակում է գտնվում։ Թիմերը վերջերս քիչ էր մնում հաղթեր «Ռեալին» ներքին առաջնությունում, սակայն նույն Բենզեման փրկեց «Ռեալին» պարտությունից։ Վնասվածքի պատճառով չեն խաղալու թիմի հետ Սաուդյան Արաբիա մեկնած Գոնսալո Գեդեշն ու Քրիտիան Պիչինին։ Խաղին միանշանակ չի մասնակցի հարձակվող Ռոդրիգո Մորենոն։

Ենթադրում եմ, որ խաղի ելքը կորոշվի լրացուցիչ ժամանակում։ Հետևաբար, հիմնական ժամանակը կավարտվի ոչ-ոքի։

Օրդինար: Չխաղարկված
Իսպանիայի Սուպերգավաթ
23:00/8 հնվ
«Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ