«Վալենսիա» – «Ռեալ»․ Գոլառատ խաղի սպասումով

23:00, 19 սպտ 2021
Իսպանիայի Լա Լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում կանցկացնի «Վալենսիայի» հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանը մեկնարկեց հաղթանակով։ Մադրիդյան ակումբը խաղի վերջնամասում հաղթանակ կորզեց «Ինտերից»։ Չնայած մրցակցի ստեղծած բազմաթիվ գոլային պահերին՝ «Ռեալը» կարողացավ դիմանալ և սպասել իր շանսին։ Կարծում եմ՝ այս խաղում արդեն, գուցե «Արքայական» ակումբի պաշտպանությունը թերանա։ Այնուամենայնիվ, հարձակման գծի ֆուտբոլիստները՝ ի դեմս Վինիսիուսի և Բենզեմայի, լավ մարզավիճակում են։

«Վալենսիան», ինչպես և «Ռեալը», անպարտելի են Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Երկու թիմերն էլ երեքական հաղթանակ և մեկ ոչ ոքի են գրանցել։ «Ռեալը» 10 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Վալենսիան»՝ երրորդ։

Կարծում եմ՝ գոլառատ և դիտարժան ֆուտբոլ կտեսնենք։ Հյուրերը մեծ ուժեր են ծախսել ՉԼ-ում «Ինտերի» հետ խաղում և կարող են այս մրցավեճում կորցնել զգոնությունը։ «Վալենսիան» էլ իր հերթին կփորձի օգտվել այդ իրավիճակից։

Հանդիպման ելքի վերաբերյալ դժվարանում եմ կանխատեսում կատարել, սակայն ենթադրում եմ, որ այս խաղը գոլառատ կլինի։ Ընտրում եմ՝ հանդիպման գոլերը տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․78 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:00/19 սպտ
«Վալենսիա» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ