«Վալենսիա» — «Օսասունա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

18:15, 07 մյս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Մեսթալիա» մարզադաշտում կայանալիք իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի «Վալենսիա» — «Օսասունա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում տանտերերը նվազագույնը 3 գոլ կխփեն:

«Օսասունան» վերջերս ուրախ ֆուտբոլ է խաղում, կանոնավոր կերպով գոլեր է խփում, նույնիսկ «Նոու Կամպում», բայց ցավոք թիմն արդեն դուրս է մնացել Լա լիգայից: Պամպլոնայի թիմը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է: Վերջին տուրում «Օսասունան» 2 գոլ խփեց «Դեպորտիվոյին»: Այնուամենայնիվ, այսպիսի մրցակցին «Վալենսիան» պետք է հաղթի, մրցաշրջանի վերջում «չղջիկները» ապրելու նախանշաններ սկսեցին ցույց տալ:

«Վալենսիան» պետք է բարելավի խաղն առջևի գծում: Պաշտպանությունը քիչ թե շատ ավելի լավն է դարձել, «Բեռնաբեուում» վալենսիացիները լավ պաշտպանվեցին: Կար մի շրջան, երբ «Վալենսիան» 3 խաղ անընդմեջ 3 գոլ խփեց, բայց վերջին խաղերում հարձակման գծում գործերն այնքան էլ լավ չեն: «Օսասունայի» պաշտպանությունը շատ վատ վիճակում է, պամպլոնացիները շատ են բաց թողնում: Այնպես որ, 1,77 գործակցով վերցնում եմ «Վալենսիայի» տոտալ 2,5-ից շատ գոլը:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 36-րդ տուր
18:15/7 մյս
«Վալենսիա» — «Օսասունա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ