«Վալենսիա» — «Մալագա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:00, 19 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 5-րդ տուրի «Վալենսիա» — «Մալագա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը կարող են նույնիսկ միավոր վաստակել։

Իսպանիայում այս անգամ միդ-ուիք է։ Միշտ դժվար է շաբաթվա միջնամասում խաղալը, հատկապես եթե հանգստյան օրերին էլ են հանդիպումներ եղել։ Առջևում առաջնության կարևոր հանդիպումներն են, իսկ ոմանց համար նաև եվրագավաթում։

«Վալենսիան» տանը կընդունի «Մալագային»։ Անդալուսցիներն «Ալավեսի» հետ մեկտեղ մրցաշարային աղյուսակում վերջինն են։ Բայց «Մալագան» գոնե 1 գոլ խփել է։ «Ալավեսը» դեռ գոլ չի խփել, ինչի պատճառով էլ կորցրեց գլխավոր մարզչին։

«Մալագան» «Աթլետիկոյի» դեմ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում բավական լավ տեսք ուներ։ Եթե խաղավերջում անդալուսցիների բախտը բերեր, երբ Ռոլանը դուրս եկավ հարվածային դիրք, ապա հյուրերը կարող էին նաև չպարտվել։ Երևում էր, որ Միչելի թիմը կարգավորված է գործում։ «Աթլետիկոն» իրացրեց իր պահը, բայց մեծ հաշվով այլ վտանգավոր պահեր չունեցավ։

«Վալենսիան» կարող էր դերբիում հաղթել «Մալագային», բայց կարող էր և պարտվել։ Մարսելինո Գարսիա Տորալի թիմը երկակի տպավորություն թողեց։

Նույնիսկ չնայած նրան, որ «Վալենսիան» խաղալու է տանը «Մալագայի» դեմ, չեմ կարող ասել, որ «Մալագան» այս 4 խաղում այնքան վատն էր, որ «չղջիկները» անկասկած պետք է ջախջախեն նրանց։

Կփորձեմ խաղալ «Մալագայի» (+1) ֆորայով։ Կարծում եմ, որ հյուրերը կարող են նույնիսկ չպարտվել Վալենսիայում։ Չեմ բացառում, որ Տորալի թիմը կհաղթի, բայց 1 գնդակի տարբերությամբ։ Այդ դեպքում վերադարձ կլինի։ Մի խոսքով, առաջարկում եմ խաղալ «Մալագայի» (+1) ֆորայով։

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 5-րդ տուր
22:00/19 սպտ
«Վալենսիա» — «Մալագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ