«Վալենսիա» — «Լիլ». Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

00:00, 06 նյմ 2019
«Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ, Իսպանիայում «Սպորտ-Էքսպրեսի» թղթակից Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայօ խմբային փուլի 4-րդ տուրի «Վալենսիա» — «Լիլ» խաղի վերաբերյալ:

«Վալենսիան» պետք է շարունակի հավակնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար և միավորներով հավասարվի «Այաքսին» ու «Չելսիին»: «Լիլին» հաղթանակ է պետք, որպեսզի երրորդ տեղի համար պայքարում միավորներով հավասարվի «Վալենսիային»:

Ստացվում է, որ ոչ-ոքին այդքան էլ չի գոհացնում թիմերին, ինչը նշանակում է, որ մեծ են խաղավարտին գոլեր լինելու շանսերը: Ոչ-ոքիի դեպքում երկու թիմերն էլ առաջ կնետվեն, իսկ եթե նրանցից մեկը հաղթելիս լինի,, ապա մյուս ակումբը վա-բանկ կգնա: Վերջին շրջանում «Վալենսիան» խաղավարտերին շատ գոլային պահեր ունի: Իսպանիայի առաջնության վերջին 5 տուրում «չղջիկների» մոտ խփած և բաց թողած գոլեր եղել են 76-րդ րոպեից հետո: «Լիլը» համանման շարք ունի Ֆրանսիայի առաջնությունում: Չորս խաղ է, ինչ գոլերը խփվում կամ բաց են թողնվում 76-րդ րոպեից հետո:

Եթե մենք հիշենք Ֆրանսիայում այս թիմերի մասնակցությամբ վերջին հանդիպումը, ապա «Լիլն» այնտեղ փրկվեց ավելացված ժամանակում: Այդ պատճառով խաղադրույք կկատարեմ, որ գոլ կխփվի 76-րդ րոպեից սկսած մինչև խաղավարտը: Ինչ վերաբերում է հանդիպման ելքին, ապա ես խաղադրույք կկատարեմ  1,87 գործակցով «Վալենսիայի» հաղթանակի վրա: Խաղադրույքն ինձ դուր է գալիս, բայց դուր չի գալիս, որ վերջին շրջանում «Վալենսիան» շատ խիտ գրաֆիկ ունի: «Չղջիկները» վնասվածքներ ունեն և չկա կազմի որակյալ ռոտացիայի դիմելու հնարավորություն:

Այնուամենայնիվ, «Վալենսիան » կարգով գերազանցում է «Լիլին»: Իսպանական ակումբը պարտավոր է տանը հաղթել: Էլ ում հաղթել, եթե ոչ «Լիլին»: Խաղադրույք կկատարեմ «Վալենսիայի» հաղթանակի վրա, բայց հիմնական խաղադրույքը՝ խաղի վերջին 15 րոպեում գոլն է:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ
00:00/6 նյմ
«Վալենսիա» - «Լիլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ
00:00/6 նյմ
«Վալենսիա» - «Լիլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ