«Վալենսիա» — «Լաս Պալմաս». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը
«Վալենսիան» չափազանց վատ անցկացրեց «Ռայո Վալյեկանոյի» (2:2) դեմ նախորդ հանդիպումը: Թիմը ուղղակի անճանաչելի էր, միայն վերջին կես ժամում արթնացավ ու սկսեց խաղալ, իսկ մինչ այդ «Ռայո Վալյեկանոն» իրեն տանտեր էր զգում «Մեստալյա» մարզադաշտում: Հնարավոր է, «Վալենսիայի» խնդիրը հանդիպման շուտ սկսվելն էր կամ ոչ տրամադրվածության մեջ, բայց այնուամենայնիվ, առաջնությունում վալենսիացիների առանց հաղթանակի հանդիպումների շարքը հասցվեց իննի: Խայտառակ ցուցանիշ է: Գարի Նեւիլի գլխավորությամբ «Վալենսիայի» բոլոր 3 հաղթանակները տեղի են ունեցել գավաթի շրջանակներում, ընդ որում՝ նախորդ փուլում թիմը ընդհանուր 7:0 հաշվով ջախջախեց «Գրանադային»: Իսպանիայի գավաթում «Վալենսիան» կերպարանափոխվում է:
Կարծում եմ, այս անգամ եւս «Վալենսիան» հաղթանակ կտոնի: Նեւիլի բախտը բերեց վիճակահանության ժամանակ: Թիմին բաժին ընկավ երկրորդ ամենաթույլ մրցակիցը (ավելի թույլ միայն «Միրանդեսն» էր), իսկ տնային խաղում «լոս չեսը» պետք է լուծի բոլոր հարցերը պատասխան հանդիպումից առաջ: Այդ պատճառով, խաղադրույք եմ կատարում «Վալենսիայի» (-1) ֆորայով հաղթանակի վրա: Դժվար թե «Վալենսիան» երկու խաղ շարունակ ձախողված հանդիպում անցկացնի սեփական երկրպագուների առջեւ: Ինչ վերաբերում է «Լաս Պալմասին», ապա կղզիաբնակները ֆիզիկական խնդիրներ կունենան: Կանարցիները երկար ժամանակ է ամեն շաբաթ խաղում են երկու խաղ, իսկ «Լաս Պալմասը» կազմը ձեւափոխելու մեծ հնարավորություններ չունի:
Ավելի ռիսկային խաղադրույք էլ կա՝ «Վալենսիան» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի: Ընդմիջումից հետո գոլի հավանականությունը մեծ է, քանզի «Լաս Պալմասը» հոգնելու է, իսկ Գարի Նեւիլը պայքարի կմղի թարմ խաղացողներին: Բայց «Վալենսիային» պետք է վերադարձնել երկրպագուների վստահությունը, քանի որ նախորդ խաղում մարզադաշտում սուլոցներ էին լսվում թիմի հասցեին: Հետեւաբար, վալենսիացիները կարող են ակտիվ սկսել հանդիպումը ու մինչեւ ընդմիջում գրավել մրցակցի դարպասը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: