«Վալենսիա» — «Գրանադա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 06 հնվ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Վալենսիա» — «Գրանադա» հանդիպման ելքը: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում կհաղթեն «չղջիկները»:

Վերջին խաղերում «Վալենսիան» լավ մարզավիճակում է: Մասնավորապես դա վերաբերվում է «Վիլյառեալի» և Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումների երկրորդ խաղակեսերին: Ֆուտբոլիստները ընկալել են Գարի Նեւիլի որոշ գաղափարներ: «Վալենսիան» ավելի թեթեւ է դարձել. թիմը արդեն լավ է շարժվում՝ ստեղծելով պահեր: Սակայն «չղջիկները» առաջնությունում չի կարողանում հաղթել: Բայց իրավիճակը շտկելի է: «Վալենսիան» անկասկած տանը «Գրանադայի» հետ գավաթային հանդիպման ֆավորիտն է: Չնայած վերջին տուրում «Սեւիլյայի» դեմ տարած հաղթանակին՝ «Գրանադան» կայուն չէ: Եվ դժվար թե հիմա Իսպանիայի գավաթը առաջնային նշանակություն ունենա Խոսե Սանդովալի թիմի համար: Նրանց խնդիրը Պրիմերայում մնալն է: Վստահ չեմ, որ նրանք գավաթային խաղում ամբիցիաներ ունեն և որ «Սեւիլյայի» հետ բարդ հանդիպումից հետո կխաղան հիմնական կազմով:

Իսկ ահա «Վալենսիան» Պրիմերայում անհաջողությունների պատճառով գավաթում ցանկանում է տարբերվել: Գարի Նեւիլը դա շատ լավ է հասկանում: Նա շատ գավաթներ է նվաճել Անգլիայում, այնպես որ իր խաղացողներին համապատասխան կերպով կնախապատրաստի: Խաղադրույք եմ կատարում 1,62 գործակցով -1 ֆորայով Վալենսիայի հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
19:00/6 հնվ
«Վալենսիա» - «Գրանադա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ