«Վալենսիա» — «Բարսելոնա». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Դժվար է խոսել ոչինչ չորոշող խաղի մասին: Հասկանալի է, որ 0:7 հաշվով պարտությունից հետո «Վալենսիան» երկրորդ խաղում ոչ մի շանս չունի: «Բարսելոնայի» կազմից այս խաղում շատ բան կախված կլինի: Վիրահատություն տարած Մեսսին հաստատ չի մասնակցելու այս հանդիպմանը: Հնարավոր է, որ առաջատարներից մի քանիսն էլ չխաղան: Մյուս կողմից, երիտասարդները ցանկանում են իրենց լավագույնս ցույց տալ: Զարմանալի է, որ Նևիլին դեռ չեն հեռացրել «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Տարբեր խոսակցություններ են պտտվում: Վիլլաշ-Բոաշը չի գլխավորի վալենսիական ակումբը: Հնարավոր է, որ Խուանդե Ռամոսն անի դա:
«Վալենսիան» ընդհանրապես ոչինչ չի կարողանում ցուցադրել: Թիմը տառապում է ամեն խաղում: Անգամ չգիտեմ, թե ինչ սպասել նրանցից առաջիկա խաղում: Լավ կլիներ, որ «չղջիկները» հաղթեին: Այդ դեպքում թիմը վստահություն ձեռք կբերի, ինչը շատ պետք կգա առաջնությունում: Իմիջիայլոց, նախքան Նևիլի նշանակումը «Վալենսիան» ինչ-որ հրաշքով կարողացավ ոչ-ոքի խաղալ «Բարսելոնայի» դեմ: Հրաշքներ երբեմն լինում են: «Վալենսիան» հիմա էլ կարող է չպարտվել, քանի որ «Բարսելոնան» դժվար թե մեծ ցանկությամբ խաղա՝ իմաստ չունի: Այս դիմակայությունում ամեն ինչ որոշված է: Սովորաբար ոչինչ չորոշող խաղերը գոլառատ են լինում, այդ պատճառով էլ ընտրում եմ «երկուսն էլ կխփեն և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Կարծում եմ, որ տրամաբանական տարբերակ է: «Վալենսիան» ունի գոլ խփող ֆուտբոլիստներ, իսկ «Բարսայի» մասին այս դեպքում խոսելն անիմաստ է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: