«Վալենսիա» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Կասկած չկա, որ «Բարսելոնան» եզրափակչում է: Հաշվի առնելով այն, որ Մեսսին, ինչպես նաև հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները չեն խաղալու, համոզված չեմ, որ կատալոնացիները կհաղթեն «Մեսթալյայում»: «Վալենսիայի» հիմնական կազմի ֆուտբոլիստների մի մասը կբացակայի այս խաղում: Շատերը տեղ չեն գտել թիմի հայտացուցակում, այդ թվում նաև Դենիս Չերիշևը: Գարի Նևիլի այս որոշումը լիովին արդարացված է: Պետք է մտածել Իսպանիայի առաջնությունում գործերը կարգավորելու մասին: Այնուամենայնիվ, կլինեն այնպիսի խաղացողներ, որոնց վրա Նևիլն այս խաղում հույս կդնի: «Բարսելոնայի» նկատմամբ 0:7 և առաջնությունում «Բետիսի» նկատմամբ կրած 0:1 հաշիվներով պարտություններից հետո ինչ-որ կերպ իրավիճակը շտկել է պետք: «Վալենսիան» պետք է պահպանի սեփական դեմքը:
Առաջարկում եմ «առաջին խաղակեսում ՏՇ 1 գոլ» տարբերակը: Այո, գործակիցն այնքան էլ բարձր չէ, բայց 1,65-ը վատ թիվ չէ: Կարծում եմ, որ ամենաքիչը 1 գնդակ առաջին կեսում կխփվի: Զգուշանալու իմաստ չկա, այնպես որ կարող ենք հարձակվողական ֆուտբոլ սպասել: Բացի դրանից, առաջարկում եմ նաև «առաջին խաղակեսում «Վալենսիան» գոլ կխփի» խաղադրույքը, որն ավելի ռիսկային է: Այստեղ արդեն գործակիցը 2-ից բարձր է: Իմաստ չունի նստել պաշտպանությունում, «Վալենսիան» պետք է առաջ գնա և փնտրի իր շանսերը: Պետք է ուրախացնել երկրպագուներին, և կարևոր չէ, թե նրանցից քանիսն այս խաղում մարզադաշտ կգան:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: