«Վալենսիա» – «Բարսելոնա». Եգոր Տիտովի կանխատեսումը

00:30, 09 փտր 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ «Վալենսիա» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման վերաբերյալ։ Հանդիպումը կկայանա հինգշաբթի Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտում։ Տիտովի կարծիքով «կապտանռնագույնները» կհաղթեն մրցակցին՝ անառիկ պահելով սեփական դարպասը։   

«Բարսելոնան» առաջին խաղը հաղթեց դժվարությամբ։ «Վալենսիան» անսպասելիորեն նստել էր պաշտպանությունում և նույնիսկ փորձ չէր անում գոլ խփելու։ Այդ փաստը ինձ զարմացրեց։ Դրանից հետո «Բարսելոնան» միավորներ կորցրեց դերբիում «Էսպանյոլի» հետ։ Սակայն իրականում չափազանց բարդ խաղ էր, քանի որ դաշտը ամբողջովին թաց էր։ Հանդիպման մեկնարկից արդեն 30 րոպե անց ամեն բան հիշեցնում էր ջրի գնդակը։ Ոչ-ոքին մեծ հաշվով չի ազդել մրցաշարային աղյուսակի իրավիճակի վրա։ Հիմա ամենից կարևորը գավաթի եզրափակչում հայտնվելն է։

«Վալենսիան» հիմա այնքան լավը չէ, որքան մրցաշրջանի մեկնարկում։ Թիմը հոգնած տեսք ունի։ «Բարսելոնան» կորցրել է Պիկեին։ Դա կարող է մեծ խնդիր դառնալ։ Գալիք խաղում ես կարծում եմ, որ կատալոնացիները շատ զգուշավոր ֆուտբոլ են խաղալու։ «Բարսելոնան» շատ լավ հասկանում է, որ չի կարելի հակառակորդին հնարավորություն տալ պաշտպանությունում լարվածություն ստեղծելու, քանի որ բացակայում է Պիկեն, իսկ առանց Պիկեի կարող են խնդիրներ ի հայտ գալ։ «Բարսան» կփորձի տիրել գնդակին ժամանակի մեծ հատվածում, սակայն մեծ ուժերով առաջ չի գնա։

Այնպես որ այստեղ ես խաղադրույք կկատարեմ «Բարսելոնայի» չոր հաշվով հաղթանակի վրա։ Թիմը անպայման կգտնի իր շանսը։ Մեսին թարմ տեսք կունենա։ Առաջնությունում նա ընդամենը կես ժամ է խաղացել նախորդ տուրում։ Իսկ ահա «Վալենսիայի» հարձակման գիծը վերջին շրջանում թույլ տեսք ունի։

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ 2017-18․ կիսաեզրափակիչ
00:30/9 փտր
«Վալենսիա» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ