«Վալենսիա» — «Աթլետիկո Մադրիդ». Վալերի Կարպինի կանխատեսումը

23:30, 06 մրտ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին եւ Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Վալենսիա» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում «չոր» հաշվով հաղթանակի վրա: 

«Վալենսիայի» ֆուտբոլիստներին իհարկե գովասանքի խոսքեր է պետք հասցեագրել: Սկսեցին հաղթել առաջնությունում, Եվրոպա լիգայում ցույց տվեցին արդյունավետ հանդիպումներ: Վերջապես Գարի Նեւիլի մոտ մեկնարկը ստացվում է: Բայց «Աթլետիկոն» սկզբունքորեն այլ կարգի մրցակից է:

Մադրիդյան ակումբն այժմ ընթանում է երկրորդ հորիզոնականում, գերազանցում է «Ռեալին» եւ չի կորցրել «Բարսելոնայի» հետ պայքար մղելու շանսերը: «Աթլետիկոն» գրեթե գոլ բաց չի թողնում: 11 բաց թողած գնդակ 27 տուրերում. յուրատեսակ արդյունք է: Ընդ որում, թիմը ստիպված է խաղալ «Բարսելոնայի» եւ «Ռեալի» մակարդակի ակումբների հետ, որտեղ հավաքված են աշխարհի լավագույն հարձակվողները: «Վալենսիան» ընդհանուր առմամբ այդքան էլ արդյունավետ թիմ չէ, միջինը խաղում մեկից մի փոքր ավել գնդակ:

Այնպես որ, այստեղ խաղադրույք եմ կատարում հյուրերի «չոր» հաշվով հաղթանակի վրա: Եթե Սիմեոնեի թիմը բաց չի թողնում «Սանտիագո Բեռնաբեուում», ապա «Մեստալյայում» բոլոր շանսերն ունի հաղթելու` միեւնույն ժամանակ անառիկ պահելով սեփական դարպասը:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
23:30/6 մրտ
«Վալենսիա» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ