«Վալենսիա» — «Աթլետիկո Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:30, 06 մրտ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի «Վալենսիա» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

«Աթլետիկոն» չի կարող անընդհատ 0-ի վրա խաղալ: «Վալենսիան» ոգեւորված է Մալագայում տարած կասկածելի հաղթանակով և տանը կձգտի նվազագույնը գոլ խփել «Աթլետիկոյին»: «Վալենսիան» «Աթլետիկին» գոլ չխփելու բացը կփորձի լրացնել Յան Օբլակի պաշտպանած դարպասը գրավելով: Այստեղ կրկին լավ գործակից են տալիս «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ի վրա, իսկ հանդիպումն արտագնա է, ոչ ամենահեշտը մադրիդցիների համար: «Վալենսիան» այնուամենայնիվ լավ հարձակման գիծ ունի, արժե միայն հայացք գցել անունների վրա. նրանք պետք է գոլ խփեն:

Այս տարբերակը արժե վերցնել գոնե գործակցի համար: «Աթլետիկոն», ամենայն հավանականությամբ, գոլ կխփի հակագրոհի արդյունքում: «Վալենսիան» յուրաքանչյուր խաղում մեծ խնդիրներ է ունենում պաշտպանությունում: Մրցակիցները պարբերաբար պահեր են ստեղծում: Գրիզմանը լավ մարզավիճակում է, կան Վյետտոն, Տորեսը, նույն Սաուլը, Կոկեն: Ստանդարտները, վերջիվերջո, ոչ-ոք չի վերացրել: Անգամ առաջին շրջանում մասնատված «Վալենսիան» կարողացավ գոլ խփել «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում: Այժմ Գարի Նեւիլի թիմն այդքան էլ վատ տեսք չունի: Այդ պատճառով 2,24 գործակցով պետք է խաղալ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակով:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 28-րդ տուր
23:30/6 մրտ
«Վալենսիա» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ