«Վալենսիա» – «Աթլետիկո Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«Վալենսիան» փոխեց մարզչին, հիմա թիմը գլխավորում է Չեզարե Պրանդելին, ով հավաքականում վատ չի աշխատել, բայց Թուրքիայում չստացվեց: Ընդհանրապես «Վալենսիայում» ցանկանում էին ձեռք բերել Մարսելինո Գարսիա Տորալին, բայց իսպանական օրենքներով չկարողացան: Բանն այն է, որ նա հրավիրվել էր «Վիլյառեալ», չնայած մրցաշրջանի մեկնարկից առաջ հեռացվել էր: Դե ինչ, հիմա սպասենք, որ «Վալենսիան» իտալական ոճով է խաղալու:
«Աթլետիկոն» «Բավարիայի» դեմ պարզապես ֆենոմենալ հանդիպում անցկացրեց: Այնքան ուժ ու էմոցիա վատնեց, որ նույնիսկ Դիեգո Սիմեոնեն, ով այնքան էլ հաճախ գոհ չի մնում, ասաց, որ այդ խաղը մոտ էր իդեալականին:
Չեմ կարծում, որ առաջին խաղում «Վալենսիան» կհաղթի «Աթլետիկոյին», բայց մադրիդցիներից էլ նման բան չեմ սպասում: Միդուիքին թիմը շատ ուժ կորցրեց: «Աթլետիկոն» կխաղա ստանդարտների և հակագրոհների վրա: «Վալենսիան» այս մրցաշրջանում գոլառատ հանդիպումներ է անցկացնում, պաշտպանությունում խնդիրներ ունի, Գարայը չի կարող դաշտ դուրս գալ: Բայց այս անգամ սպասում եմ ոչ այնքան գոլառատ խաղի՝ առավելագույնը 2 գնդակ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: