«Վալենսիա» — «Աթլետիկ Բիլբաո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Տուրը հարուստ է կենտրոնական խաղերով: Ընտրում ենք զույգ, որոնք միայն նոր են իմացել, որ կարճ ժամանակահատվածում նրանց սպասվում է 3 հանդիպում: «Վալենսիա» — «Աթլետիկ Բիլբաո». առաջին հանդիպումը կկայանա առաջնության շրջանակներում` «Մեստալյա» մարզադաշտում: Հիշում եմ, որ առաջին խաղում «Սան Մամեսում» բասկերը հաղթեցին 3:1 հաշվով: Բայց հիմա ես մեկնաբանել եմ «Մարսել» — «Աթլետիկ Բիլբաո» հանդիպումը, դրանից հետո տեսա «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը, իսկ այնուհետեւ թեթեւակի նայեցի «Մարսելի» դեմ պատասխան հանդիպումը: Նկատելի է, որ «Աթլետիկը» մի փոքր հոգնել է, թիմը շատ հանդիպումներ է անցկացնում: Եվ «Մարսելի» դեմ խաղի վերջնամասում խփած գնդակը մեծ առումով պատահականություն էր: «Աթլետիկը» ճնշում չէր գործադրում, ուղղակի այդպես ստացվեց:
Այդ պատճառով էլ կարծում եմ, որ հաջող հանդիպումների շարք անցկացնելուց հետո ոգեշնչված «Վալենսիան» տանը համարվում է ակնհայտ ֆավորիտ: Կրկին հույսս կկապեմ «Վալենսիայի» վրա, հուսով եմ, որ թիմն «Աթլետիկի» հետ խաղում կշարունակի հաջող հանդիպումների շարքը:
Կառաջարկեի 2,32 գործակցով խաղադրույք կատարել ««Վալենսիայի անհատական գոլերը տոտալ 1,5-ից շատ»-ի վրա: «Վալենսիայի» կազմում շարք են վերադարձել հարձակման գծի վնասվածք ունեցող բոլոր ֆուտբոլիստները: Եվ այժմ թիմը առաջ է գնում, ստեղծում է պահեր եւ իրացնում դրանք: Եվ բացի դրանից, կառաջարկեի խաղալ եւս մեկ տարբերակով, որը մասնակիորեն համընկնում է առաջին խաղադրույքի հետ. ««Վալենսիայի» հաղթանակ եւ տոտալ 1,5 գոլից շատ»: Այստեղ արդեն լուրջ գործակից է` 3,11: Դա ինձ դուր է գալիս, արժի ռիսկի դիմել: Բարձր գործակից է, ըստ երեւույթին, «Ռապիդի» դեմ խաղերում վալենսիացիների ջախջախիչ հաղթանակները չեն ոգեշնչել բուքմեյքերներին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: