«Վալենսիա» — «Աթլետիկ Բիլբաո». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը
Ինչքան փոփոխական բաներ են տեղի ունենում ֆուտբոլում: Երկու օրինակ. Ոչ շատ վաղուց «Խետաֆեն» երեք անընդմեջ հաղթանակ տարավ, իսկ հաջորդ 6 տուրերում նույնքան պարտություն կրեց: «Վալենսիայի» մոտ ընդհակառակն է: «Լոս չեսը» նոյեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում 12 տուր շարունակ չգիտեր, թե ինչ է հաղթանակը եւ մոտ էին 13-րդ խաղում պարտությանը, բայց Գարի Նեւիլի սաները փոխեցին «Էսպանյոլի» դեմ հանդիպման ընթացքը եւ մինչ այս միայն հաղթում են: «Ռապիդի» հետ երկու խաղերի արդյունքով 10:0 հաշվով հաղթանակ, 2:1` «Էսպանյոլի» եւ «Գրանադայի» դեմ եւ ահա «Վալենսիան» գնում է դեպի 5-րդ անընդմեջ հաղթանակը:
Այժմ Գարի Նեւիլի թիմը բարվոք վիճակում է: «Վալենսիան» Պրիմերայի միակ թիմն է, որի կազմում չկան վնասվածք ունեցող եւ որակազրկված ֆուտբոլիստներ, իսկ «Ռապիդի» դեմ վերջին հանդիպումը թիմի համար մարզումային էր, քանի որ առաջին խաղում լուծել էրհաջորդ փուլի ուղեգիրը` հաղթելով 6:0 հաշվով:
«Աթլետիկն», ընդհակառակը, շատ ծանր հանդիպում անցկացրեց «Մարսելի» դեմ: Բասկերը վերջին խաղում շատ հոգնած էին երեւում, նրանց խաղում անկում է նկատվում եւ նրանց օգուտ կլինի, երբ սկսվեն հավաքականների հանդիպումները: Բայց «Աթլետիկը» հանգստի ժամանակ չունի ու միեւնույն ժամանակ խնդիրներ ունի կազմի հետ: Ծանր վնասվածքից ապաքինված Ռաուլ Գարսիան արդեն առաջին խաղում ստացավ դեղին քարտ եւ այժմ որակազրկված է, իսկ վերջին խաղերում «Աթլետիկին» մեծ օգուտ տված Ինյակի Ուիլյամսը վնասվածք է ստացել: Այնպես որ, այստեղ տրամաբանական է ենթադրել, որ «Վալենսիան» «Մեստալյայում» կհաղթի «Աթլետիկին»: «Վալենսիան» վերելքի վրա է, «Աթլետիկն»` ընդհակառակը: Այնպես որ, վալենսիացիների հաղթանակը բասկերի դեմ խաղում այժմ ավելի հավանական է, քան 2-3 շաբաթ առաջ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: