US Open. Զվերև – Ջոկովիչ․ Առաջին ռակետին բարդ մրցախաղ է սպասվում

23:00, 10 սպտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Սերգեյ Ֆոմինը կանխատեսում է կատարել Ալեքսանդր Զվերև – Նովակ Ջոկովիչ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչի դիմակայության վերաբերյալ։

Շատ հետաքրքիր դիմակայություն է սպասում US Open-ի կիսաեզրափակիչում։

Թենիսիստները լավ գիտեն միմյանց, շատ են խաղացել իրար հետ։ Չի կարելի հերքել այն փաստը, որ Զվերևը բավականին ավելացրել է վերջին մեկ տարում։ Ակնհայտ է, որ անձնական խնդիրները ոչ մի կերպ չեն ազդում Զվերևի տրամադրվածության վրա։ Կայունացել է նրա մատուցումը, բարձր մակարդակով է գնդակ պահում։ Մրցաշարի ընթացքում նա վստահորեն էր առավելության հասնում մրցակիցների նկատմամբ։ Մնում է սպասել, որ նման ռիթմը երկար կպահպանվի և կասկած չկա, որ մոտ ապագայում Զվերևը «Մեծ սաղավարտի» մրցաշար կհաղթի։

Նովակ Ջոկովիչն ընթացիկ մրցաշարում այլ նպատակներ է հետապնդում։ Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա նա կարող է պատմություն կերտել՝ հաղթելով «Մեծ սաղավարտի» մեկ մրցաշար մեկ մրցաշրջանում։ Չնայած նման մոտիվացիային՝ զգացվում է, որ սերբ թենիսիստը մեծ ճնշման տակ է և այս մրցաշարում իր լավագույն խաղը չի ցուցադրում։ Նա սեթեր տվեց ավելի թույլ թենիսիստների և լավ չէր զգում իր մատուցման ժամանակ։ Դժվար է Նովակի հեռանկարի մասին խոսել այս մրցաշարում, քանի որ նա, իսկապես, ուժեղ մրցակցի հետ է հանդիպելու։

Մենք կարծում ենք, որ տվյալ պահին խաղային առումով Ալեքսանդրը չի զիջում Ջոկովիչին։ Գերմանացին գիտի և կարողանում է խաղալ Նովակի հետ։ Նա մեկ անգամ չէ, որ առանցքային մրցավեճերում հաղթել է սերբին։ Հնարավոր է, որ փորձի պակասի պատճառով Զվերևը չկարողանա հաղթել, բայց նա ի զորու է պայքար ծավալել։

Օրդինար: Պարտված
US Open
23:00/10 սպտ
Ալեքսանդր Զվերև - Նովակ Ջոկովիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ