US Open ․ Ջոկովիչ – Բերետինի․ կանխատեսում

04:30, 09 սպտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Սերգեյ Ֆոմինը կանխատեսում է կատարել Նովակ Ջոկովիչ – Մատեո Բերետինի թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչի դիմակայության վերաբերյալ։

Ջոկովիչն ու Բերետինին հանդիպում են «Մեծ սաղավարտի» արդեն երրորդ անընդմեջ մրցաշարում։ Երկու անգամ՝ քառորդ եզրափակիչում («Ռոլան Գարոս», US Open) և Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում։ Այդ դիմակայություններում իտալացին թեկուզև պարտվեց Նովակին, բայց արժանի դիմադրություն ցույց տվեց, նույնիսկ կարողացավ մեկական սեթ հաղթել թայ-բրեյքի ժամանակ։

Ընթացիկ մրցաշարում Բերետինին ունի ռևանշի հասնելու լավ հնարավորություն։ Սերբ թենիսիստը նյարդային և լարված է գործում։ Ջոկովիչը մեկական սեթ կորցրեց երիտասարդ Ռունեի և Բուրկսբիի հետ մրցավեճերում, ինչպես նաև Կեյ Նիսիկորիի հետ դիմակայությունում։

Չնայած՝ Բերետինին նույնպես ծանր տեսք ունի։ Շարդիի հետ 2 թայ-բրեյքը, Իվաշկայի հետ 5 սեթը և Օտեի հետ 4 սեթն ակնհայտորեն այն չէր, ինչ երկրպագուները սպասում էին Մատեոյից։ Բայց նման ինչ-որ բան եղավ նաև Ուիմբլդոնում, երբ իտալացին սեթ նվիրեց Պելյեին և տանջվեց Օժե-Ալյասիմի հետ մրցախաղում։ Սպասում ենք, որ Բերետինին այլ տրամադրվածությամբ է կենտրոնանալու Ջոկովիչի հետ մրցախաղի վրա, իսկ դա նշանակում է, որ իտալացին իսկապես վտանգավոր մրցակից է լինելու աշխարհի առաջին ռակետի համար։

Օրդինար: Չխաղարկված
US Open
04:30/9 սպտ
Նովակ Ջոկովիչ - Մատեո Բերետինի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ