«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Գլեբ Կոժիկովը կանխատեսում է արել Արման Ծառուկյան – Խրիստոս Գիագոս UFC Fight Night մրցաշարի մենամարտի վերաբերյալ։
Արման Ծառուկյան
24-ամյա մարտիկը Ռուսաստանից է։ Պրոֆեսիոնալ ռեկորդը՝ 16:2, ներկայացնում է «Khabarovsk MMA» ակումբը, լավագույն թեթևքաշայինների շարքում 14-ն է։ Արմանը UFC-ում նորամուտը նշել է 2019-ին Սանկտ-Պետերբուրգի մրցաշարում, որտեղ շատ լարված պայքարում մրցավարների որոշմամբ պարտվեց Իսլամ Մախաչևին։ Անհաջող մեկնարկից հետո նա լավ մարզավիճակ է հավաքել և հաղթել է 3 անընդմեջ մենամարտերում։ Ծառուկյանը բազմակողմանի զարգացած մարտիկ է, նա բավականին լավ է զգում իրեն և՛ կանգնած մենամարտելիս, և՛ պարտերում։ Արմանի ֆիզիկական վիճակը թույլ է տալիս 3 ռաունդում էլ ակտիվ աշխատանք կատարել։
Խրիստոս Գիագոս
«Սպարտացի» մականունով ամերիկացին 31 տարեկան է։ Պրոֆեսիոնալ ռեկորդը՝ 19:8, մարզվում է «Black House MMA» դահլիճում։ Խրիստոսը UFC-ում հանդես է գալիս 2018 թվականից, և այս պահին իր ակտիվում ունի 4 հաղթանակ ու 2 պարտություն։ Գիագոսը ֆիզիկապես ուժեղ է և բազմակողմանի զարգացած, նրա թերությունը թույլ ֆիզիկական վիճակն է։ Խրիստոսը շատ է հոգնում 2-րդ ռաունդի վերջում։
Արմանի մրցակիցը վարկանիշային մարտիկ չէ, բայց, միևնույն ժամանակ, շատ վտանգավոր է։ Նա կարող է լուրջ անհարմարություն պատճառել, սակայն կարծում եմ՝ Ծառուկյանն այլ մակարդակի մարտիկ է և նրա կարգը պետք է որ զգացվի։ Չպետք է մոռանալ, որ Գիագոսը շատ ամուր մարտիկ է, որին այնքան էլ հեշտ չէ շարքից հանելը։ Այդ պատճառով էլ ենթադրում եմ, որ ռուսաստանցի մարտիկը շատ ռիսկի չի դիմի այս դիմակայությունում և պրագմատիկ կերպով հաղթանակ կտանի մրցավարների որոշմամբ։