ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ․ «Չելսի» – «Վիլյառեալ». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 11 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Չելսի» (Անգլիա) – «Վիլյառեալ» (Իսպանիա) ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի վերաբերյալ։

Եվրագավաթային մրցաշրջանը մեկնարկում է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղով, որտեղ մրցելու են Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Չելսին» և Եվրոպա լիգայի հաղթող «Վիլյառեալը»։

Ամառային հատվածում «Չելսին» բավականին վստահ տեսք ուներ՝ չնայած նրան, որ մեկնարկային կազմի շատ խաղացողներ դեռևս չէին վերադարձել արձակուրդից։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը նաև Պրեմիեր լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից է։ «Թոշակառուները» հզոր կազմ ունեն և ամեն ինչ անելու են մրցարջանը լավ նոտայով սկսելու համար։

Թոմաս Տուխելն ամուր կոլեկտիվ է ստեղծել, սակայն կարծում եմ՝ լավ հասկանում է, որ Ունաի Էմերիի թիմին թերագնահատելը վտանգավոր կլինի։

«Վիլյառեալն» իր պատմության մեջ առաջին անգամ է խաղալու Եվրոպայի Սուպերգավաթի համար։ Իսպանական ակումբը ծանր ժամանակահատված ունեցավ ամռանը։ Թիմին հետապնդում էին վնասվածքներն ու հիվանդությունները։ «Դեղին սուզանավը» միջմրցաշրջանում անցկացրած ստուգողական խաղերում ոչ մի հաղթանակ չի տարել, սակայն մեծ մոտիվացիայով է գործելու։

«Վիլյառեալն» այս դիմակայությունում ֆավորիտ չէ, սակայն չմոռանանք, որ թիմը ֆավորիտ չէր նաև «Մանչեսթեր Յունայթեդի»  հետ Եվրոպա լիգայի եզրափակիչի խաղում։

Պետք է հաշվի առնել նաև «դեղինների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի գործոնը։ Բասկ մարզիչը Եվրոպա լիգայի իսկական «մասնագետ» է։ Էմերին «Սևիլիայի» ղեկին երկու անգամ մոտ է եղել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթին, սակայն երկու դեպքում էլ չի հասել բաղձալի նպատակին։ Այնպես որ, սա նրա համար լավ հնարավորություն է համալրելու իր հավաքածուն։

Բելֆաստում բաց, հարձակողական ֆուտբոլ եմ սպասում՝ հատկապես, որ հանդիպմանը ներկա են լինելու 13 հազար երկրպագուներ։

Ընտրում եմ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը առաջարկում է 2.00 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ
23:00/11 օգս
«Չելսի» – «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ