Տրանսֆերային խաղադրույքներ. Մահրեզը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

23:59, 31 օգս 2016
Այս ամառային տրանսֆերային պատուհանի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն Անգլիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ռիյադ Մահրեզի անվան հետ է կապված: Ըստ «Բուքմեյքերների Ռեյտինգի»՝ ալժիրցի կիսապաշտպանը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: 

Ընդամենը մի քանի տարի առաջ Ռիյադ Մահրեզը հանդես էր գալիս ֆրանսիական չորրորդ դիվիզիոնի «Կեմպեր» սիրողական ակումբում: Հետո տեղափոխվեց «Գավր» ակումբ, որը հանդես էր գալիս Ֆրանսիայի Լիգա 2-ում: Սակայն Մահրեզը խաղում էր այդ ակումբի երկրորդ թիմում: Այնուամենայնիվ, Մահրեզի որակներին հավատաց «Լեսթերը», որն այդժամ ելույթ էր ունենում Անգլիայի Չեմփիոնշիփում: 2014 թվականի հունվարի 11-ին «Լեսթերը» Մահրեզի համար վճարելով 400 հազար եվրո՝ չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ տրանսֆեր է կատարել: 2014/15 թթ. մրցաշրջանում Մահրեզը դեռ նոր էր հարմարվում ԱՊԼ-ին, օգնեց թիմին մնալ ԱՊԼ-ում, սակայն աչքի չընկավ բարձր արդյունավետությամբ: 2015/16 թթ. մրցաշրջանում «Լեսթերը» գլխավորեց Կլաուդիո Ռանիերին և եկավ Մահրեզի աստղային ժամը: Նա միանգամից դարձավ թիմի եթե ոչ գլխավոր, ապա երկու առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Տեխնիկապես հրաշալի պատրաստված 25-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում դարձավ 17 գոլի հեղինակ:Մահրեզը նաև կատարում էր ասիստենտի պարտականությունները, և Ջեյմի Վարդին իր գոլերից շատերը հենց նրա փոխանցումներից է խփել:

Գոլ + փոխանցում վիճակագրությամբ նա ունի 28 միավոր, իսկ յուրաքանչյուր հանդիպմանը միջինում խաղացել է 82 րոպե: Մահրեզն օգնեց «Լեսթերին» պատմություն կերտել ու հրաշք գործել՝ դառնալ ԱՊԼ-ի չեմպիոն: Նա դարձավ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:Ֆանտաստիկ մրցաշրջանից հետո թվում էր, որ «Լեսթերի» մյուս առաջատար Ջեյմի Վարդին կտեղափոխվի «Արսենալ», իսկ Մահրեզը կմնա և թիմի հետ կմասնակցի Չեմպիոնների լիգային: Սակայն Վարդին չհեռացավ, նոր պայմանագիր կնքեց, իսկ Մահրեզը վերջերս ցանկություն հայտնեց հեռանկարային եվրոպական թոփ ակումբ տեղափոխվել: Բուքմեյքերներն ավելի շատ հավատում են Մահրեզի «Արսենալ» տեղափոխությանը: Բայց ես այդպես չեմ կարծում, քանի որ նոր մրցաշրջանում ԱՊԼ-ի մյուս գրանդ ակումբների կազմերը շատ ավելի ուժեղ են, և Վենգերի թիմն, ամենայն հավանականությամբ, կրկին չի կարողանա չեմպիոն դառնալ:

Նախ և առաջ, «Մանչեսթեր Սիթիում» ալժիրցին ավելի մեծ հեռանկարներ կունենա, այնտեղ կա նոր գլխավոր մարզիչ՝ ի դեմս Պեպ Գվարդիոլայի: Իսպանացի մասնագետն իր և ֆուտբոլիստների առջև մեծ նպատակներ է դրել և հիմա նման տեխնիկա, արագություն և որակներ ունեցող խաղացող է հարկավոր՝ հզոր թիմ կառուցելու, հաղթանակներ կերտելու, և ինչու ոչ չեմպիոն դառնալու համար: Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ ֆինանսական պայմաններ կառաջարկի թե՛ «Լեսթերին», թե՛ Մահրեզին: «Լեսթերը» չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից, իսկ նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2019 թվականին, հրաժարագինը կազմում է 45 միլիոն ֆունտ ստերլինգ: Ըստ վերջին տեղեկությունների՝ «Սիթին» նրա համար 40 միլիոն եվրո է առաջարկել: Կարող եք բավական բարձր՝ 10 գործակցով խաղադրույք կատարել, որ Մահրեզը կտեղափոխվի մանչեսթերյան ակումբ:

Օրդինար: Պարտված
23:59/31 օգս
Ամառային տրանսֆերային պատուհան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ