Տրանսֆերային խաղադրույքներ. Բոնուչին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

23:59, 31 օգս 2016
Խաղում է
Իտալիայի հավաքականը Եվրո-2016-ի ընթացքում հիանալի խաղով հաճելիորեն զարմացրեց ֆուտբոլասերներին: «Սկուադրա Աձուրայի» կազմում վստահ ելույթներով աչքի ընկավ կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչչին: Այժմ իտալացու ծառայություններով հետաքրքրված են անգլիական ակումբները` «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: 

Արդեն 6 տարի Բոնուչչին իր հաստատուն տեղն ունի «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում, ինչը գովասանքի է արժանի, քանի որ գիտենք, թե Իտալիայում որքան շատ են ուժեղ պաշտպանները:

«Յուվենթուսի» կազմում Բոնուչին հինգ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 2 անգամ` գավաթակիր, երեք անգամ` սուպերգավաթակիր: 2014/15 թթ. մրցաշրջանում թիմի հետ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում «Յուվենթուսը» 1:3 հաշվով պարտվել է «Բարսելոնային»: Ասել է, թե գրեթե բոլոր հնարավոր մրցանակները նվաճված են ու նոր մարտահրավերներ են պետք:

Իտալացի պաշտպանի տրանսֆերին հավակնում են անգլիական ակումբները` «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: Լոնդոն տեղափոխվելը նրանով է հավանական, որ այնտեղ աշխատում է Անտոնիո Կոնտեն, ում գլխավորությամբ Բոնուչին 3 տարի խաղացել է «Յուվենթուսում», բայց հեռանկարային չէ, քանզի «Չելսին» այս տարի եվրագավաթներին չի մասնակցում: Այդ պատճառով այստեղ ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է, որը պատրաստ է իտալացու համար 60 մլն եվրո վճարել: Ցանկացած ֆուտբոլիստի համար մեծ երջանկություն է աշխատել Պեպ Գվարդիոլայի պես մասնագետի հետ, և բացի այդ, «Յուվենթուսը» դեմ չէ խոշոր գումար վաստակել: Գումարած դրան` «Մանչեսթեր Սիթին» հաստատ ավելի բարձր աշխատավարձ կառաջարկի Բոնուչչիին, քան նա հիմա ստանում է «Յուվենթուսում»:

Բոնուչիի հեռանալուն նպաստում է նաև այն հանգամանքը, որ վերջերս թուրինցիները ձեռք բերեցին «Բավարիայի» պաշտպան Մեհդի Բենատիային: Հետևաբար կարելի է բավականին լավ` 2,5 գործակցով խաղադրույք կատարել Բոնուչիի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու վրա:

Օրդինար: Պարտված
23:59/31 օգս
Ամառային տրանսֆերային պատուհան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ