«Տրաբզոնսպոր» – «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30, 19 օգս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Տրաբզոնսպոր» — «Ռոմա» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպման վերաբերյալ:

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլում «Ռոմայի» մրցակիցը լինելու է թուրքական «Տրաբզոնսպորը»։ Քանի որ «գայլերի» մասին քիչ թե շատ գիտենք ամեն ինչ, առաջարկում եմ ծանոթանալ «Տրաբզոնսպորին», որն իրականում բավականին ամուր ընկույզ կարող է համարվել, և «Ռոմային» ամենևին էլ հեշտ զբոսանք չի սպասվում։ Բավական է նշել միայն, որ վերջին անգամ «Տրաբզոնսպորը» պարտվել է մարտի 8-ին ՝ սեփական հարկի տակ զիջելով «Ալանյասպորին», դրանից հետո  թուրքական ակումբը ոչ մի պարտություն որևէ մրցաշարում չի կրել։ Այո՛, եղել են շատ-շատ ոչ ոքիներ, քան հաղթանակ, բայց փաստը մնում է փաստ՝ «Տրաբզոնսպորը» ոչ մի պարտություն չի կրել։

Կա ևս մի հանգամանք, որի մասին պետք է խոսել. «Տրաբզոնսպորը» կոպիտ թիմ է, և գրեթե միշտ ստանում է 3-ից ավելի դեղին քարտ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ 5 արտագնա խաղերից 4-ում թիմը խաղն ավարտել է 1 ֆուտբոլիստ պակաս։ 

Միջմրցաշրջանային խաղերի շրջանակում «Տրաբզոնսպորն» անցկացրել է 4 հանդիպում, 4-ն էլ թուրաքական ակումբների հետ, տարել է 3 հաղթանակ և գրանցել 1 ոչ ոքի։ Առաջնության առաջին խաղում «Տրաբզոնսպորն» արտագնա հաղթանակ է տարել «Մալաթիասպորի» նկատմամբ , այդ խաղում աչքի են ընկել Ժերվինյոն, որը ժամանակին խաղացել է «Ռոմայում», ինչպես Բրունո Պերեսը։ «Տրաբզոնսպորի» կազմում է հանդես գալիս նաև լեգենդար Մարեկ Համշիկը։ 

Ինչ վերաբերվում է «Ռոմային», ապա այստեղ ամեն ինչ կարգին է, սպասվում է, որ Տեմի Աբրահամը նորամուտը կնշի իտալական ակումբի կազմում, ոչ մեկնարկային կազմում, սակայն գուցե դուրս գա փոխարինման , որովհետև Էլնոր Շոմուրոդովն իրեն շատ լավ է զգում ու տեսնենք՝ ինչպես Ժոզե Մոուրինյոն կգտնի ելքը։ Կարծում եմ, «Տրաբզոնսպորը» կմնա անպարտելի։ Խաղում հաղթող չի լինի և կգրանցվի ոչ ոքի։ 

 

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
21:30/19 օգս
«Տրանբզոնսպոր» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ