«Տոտենհեմ» – «Վիտես»․ կանխատեսում և խաղադրույք

23:55, 04 նյմ 2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում անգլիական «Տոտենհեմը» կընդունի հոլանդական «Վիտեսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը գոլ կխփեն։

«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչն է Անտոնիո Կոնտեն։ Մասնագետ, որը նախորդ տարի «Ինտերին» դարձրեց Ա Սերիայի չեմպիոն։ Կոնտեն չեմպիոն էր դարձել նաև Անգլիայում՝ «Չելսիի» հետ։ Իսկ հիմա իտալացի մարզիչը պետք է փորձի տիտղոս նվաճել «Տոտենհեմի» հետ։

Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում «Տոտենհեմը» պարտվել է նվազագույն հաշվով։ «Վիտեսը» խմբում երկրորդ տեղում է։ Դժվար թե Կոնտեն հասցնի այս ընթացքում ինչ-որ բան փոխել թիմի խաղում։

Հոլանդական թիմը բավականին լավ է հանդես գալիս և Նիդերլանդների առաջնությունում 5-րդ տեղում է։ Այնուամենայնիվ, Անգլիայում սպասվող խաղը բարդ կլինի «Վիտեսի» համար։

Դաշտի տերերի հաղթանակի համար սահմանվել է 1․34 գործակիցը։ Այո, «Տոտենհեմը» պետք է հաղթի, սակայն գործակիցը բավականին ցածր է։ Կարող եք ռիսկի դիմել և ընտրել, որ հյուրերը չեն պարտվի, որի համար սահմանվել է 3․28 գործակիցը։ «Տոտենհեմը» հիմա այն վիճակում է, որ կարող է միավորներ կորցնել այս խաղում։ 

Լոնդոնյան ակումբի խաղը չի տպավորում վերջին շրջանում։ Իհարկե, մարզչական փոփոխությունը դրական ազդեցություն կունենա և թիմը կարող է 5 գոլ խփել, բայց նաև գոլ ընդունել սեփական դարպասը։ «Վիտեսը», ինչպես և ցանկացած հոլանդական թիմ, սիրում է հարձակողական ֆուտբոլ խաղալ։

Ընտրում եմ «Վիտեսը» գոլ կխփի խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․90 գործակիցը։ 

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:55/4 նյմ
«Տոտենհեմ» – «Վիտես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ