«Տոտենհեմ» – «Սաութհեմփթոն»։ Արտյոմ Սլիցկիի կանխատեսումը
Ավանդաբար այս թիմերի դիմակայությունները հարուստ են լինում գոլերով։ Ուշագրավ ստացվեց նախորդ տարի Լոնդոնում կայացած խաղը, որտեղ «Սաութհեմփթոնը» հաղթեց 3։2 հաշվով։ Սովորաբար թիմերը փոխանակվում են գոլերով, իսկ վերջին 6 խաղից 7-ում հաղթել է «Տոտենհեմը»։
Անտոնիո Կոնտեի թիմը տպավորիչ անցկացրեց նախորդ մրցաշրջանի վերջնամասը՝ ներխուժելով Չեմպիոնների լիգայի գոտի, ինչը թույլ տվեց անցկացնել տրանսֆերային հզոր արշավ։ Առաջին հերթին արժե նշել «Էվերտոնից» տեղափոխված Ռիշարլիսոնի տրանսֆերը։ Կառանձնացնեմ նաև «Ինտերում» Կոնտեի հետ աշխատած Իվան Պերիշիչին ու ու Իվ Բիսումային, որը տպավորիչ մրցաշրջան անցկացրեց «Բրայթոնում»։
Եթե նայենք «Սաութհեմփթոնի» նախամրցաշրջանային խաղերին, ապա թիմը քիչ գոլ չի խփել։ Օրինակ, եղել է 3։1 հաշվով հաղթանակ «Մոնակոյի» նկատմամբ։ Այո, պարտվել է մի քանի ուժեղ թիմերի, սակայն գրեթե յուրաքանչյուր խաղում դաշտից չի հեռացել առանց գոլի։
Կարելի է ընտրել «Տոտենհեմի» չպարտվելու խաղադրույքը՝ 2 թիմերի գոլի պայմաններում։ Նաև կնշեմ, որ Հյոն Մին Սոնը 12 գոլ է խփել «Սաութհեմփթոնի» դեմ խաղերում։ Կարծում եմ՝ կորեացի հարձակվողն աչքի կընկնի նաև այս խաղում։
Ենթադրում եմ, որ «Տոտենհեմն» ի զորու է «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ պայքարել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: