«Տոտենհեմ» – «Նորվիչ»․ կանխատեսում

18:00, 05 դկտ 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Տոտենհեմը» կընդունի «Նորվիչին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը չեն պարտվի խոշոր հաշվով։

«Տոտենհեմը» Կոնֆերենցիաների լիգայում պարտվեց սլովենական «Մուրային», բայց Անգլիայի Պրեմիեր լիգայում կորցրած միավորներով 4-րդ տեղում է։ Իհարկե, սա Անտոնիո Կոնտեի համար մեծ հաջողություն է։ Իտալացի մասնագետին հետաքրքիր չէ եվրագավաթային մրցաշարը։ Նա որքան ուզում է կարող է ասել, որ իր համար կարևոր են բոլոր տիտղոսները, բայց մրցաշարի հանդեպ վերաբերմունքն ամեն ինչ ասում է։ ԱՊԼ-ում Կոնտեի գլխավորությամբ թիմը 9 միավոր է հավաքել։

«Նորվիչը» վերջին 4 խաղում անպարտելի է։ Դին Սմիթի թիմը նախորդ տուրում ոչ ոքի խաղաց «Նյուքասլի» հետ՝ չնայած նրան, որ 11-րդ րոպեից թվային առավելություն ուներ։ Հանդիպմումն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ «Նորվիչից» աչքի ընկավ Տյեմու Պուկին։

«Տոտենհեմի» հաղթանակի համար սահմանվել է 1․44 գործակիցը։ Այստեղ վտանգավոր է խաղի ելքի վերաբերյալ խաղադրույք կատարելը։ Կոնտեն շատ լավ մասնագետ է և նրա թիմերը հետնապահների դեմ խաղերում միշտ հաղթում են, բայց սա «Տոտենհեմն» է, որը կարող է պարտվել ցանկացած մրցակցի։

Հյուրերի ֆորա (+1.5) խաղադրույքը հետաքրքիր տարբերակ է։ Վերջին 10 խաղից միայն 3-ում է Սմիթի թիմը պարտվել 1-ից ավելի գնդակի տարբերությամբ։ Իսկ այս թիմերի միջև կայացած վերջին 3 խաղից 2-ն ավարտվել է ոչ ոքի։

Այստեղ վտանգ կա, քանի որ «Նորվիչը» կարող է չդիմանալ մրցակցի ճնշմանը։ Սակայն «Տոտենհեմն» էլ դեռ լիովին Կոնտեի թիմը չէ, այնպես որ, ընտրել եմ «Նորվիչի» ֆորա (+1.5) խաղադրույքը՝ 1․71 գործակցով։ 

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
18:00/5 դկտ
«Տոտենհեմ» – «Նորվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ