«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

19:30, 14 մյս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը վիդեոկանխատեսում է արել ԱՊԼ-ի 37-րդ տուրի «Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ կհաղթեն տանտերերը:

https://www.youtube.com/watch?v=4bYC-KRV8xk

«Տոտենհեմը» «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ է խաղում, «Ուայթ Հարթ Լեյնում» վերջին հանդիպումը: Ավելի քան 100 տարի «Տոտենհեմը» մրցակիցներին այդ մարզադաշտում է ընդունել, բայց ամեն ինչ իր ավարտն ունի: Լոնդոնյան ակումբը կունենա նոր, գեղեցիկ մարզադաշտ, իսկ հաջորդ տարի թիմը կխաղա «Ուեմբլիում»: Իհարկե, «Տոտենհեմը» կցանկանա գեղեցիկ կերպով հեռանալ: Մեծ թվով երկրպագուների աջակցությամբ «Տոտենհեմն», ըստ իս, ամեն ինչ կանի, որպեսզի այս մրցաշրջանի վերջին տնային խաղում հաղթի:

«Յունայթեդը» ծանր գրաֆիկ ունի, բացի այդ նաև կադրային խնդիրներ՝ դուք դրա մասին շատ լավ տեղյակ եք: «Կարմիր սատանաները» թոփ-6-ից թիմերի դեմ արտագնա խաղերի կոմպլեքս ունեն: «Match of the day» հաղորդման ժամանակ, որը վարում է Գարի Լինեկերը, շատ լավ հարց հնչեց՝ «Ե՞րբ են վերջին անգամ Ժոզե Մոուրինյոյի թիմերը գոլ խփել լավագույն վեցյակի թիմերի դեմ արտագնա խաղերում: Դուք գիտե՞ք պատասխանը: Ես գիտեմ՝ 2015 թվականի ամենաառաջին խաղում, որը կայացել է հունվարի 1-ին: Այնժամ ևս «Տոտենհեմի» դեմ էր խաղը, իսկ Ժոզե Մոուրինյոն «Չելսիի» գլխավոր մարզիչն էր՝ 5:3 «ազնվականները» հաղթեցին: Այդ ժամանակվանից ի վեր Մոուրինյոն դրսում «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի կարողացել գոլ խփել թոփ-6-ից թիմերին:

Կարծում եմ, որ «Վեսթ Հեմի» դեմ լոնդոնյան դերբիում անհաջողությունից և չեմպիոն դառնալու շանսից զրկվելուց հետո արժե խաղալ «Յունայթեդի» հաղթանակի վրա: Սա կարևոր հանդիպում է: 1,73 գործակիցն այս տարբերակի համար շատ լավն է:

Կարելի է փորձել շարունակել նաև թոփ թիմերին գոլ չխփելու Ժոզե Մոուրինյոյի և «Յունայթեդի» ավանդույթն ու ընտրել ««Տոտենհեմի» «չոր» հաշվով հաղթանակի տարբերակը: 2,70 գործակիցն ավելի արկածային տարբերակ է: Այդուհանդերձ, կառաջարկեի ընտրել 1,73 գործակցով «Տոտենհեմի» հաղթանակի տարբերակը:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 37-րդ տուր
19:30/14 մյս
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ