«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
«Մանչեսթեր Յունայթեդն» ընթացիկ մրցաշրջանում արդեն 53 հանդիպում է անցկացրել: Սա զարմանալի թիվ է: Հատկապես պետք է հաշվի առնել այն փաստը, որ թիմի կազմը դեռ ամբողջությամբ չի հարմարվել Էրիկ տեն Հագին:
«Տոտենհեմի» հետ խաղը երրորդը կլինի յոթ օրվա ընթացքում: Հետևաբար, հանդիպումը հնարավոր է ծանր լինի, քանի որ մանչեսթերյան կոլեկտիվը չի հասցրել լիովին վերականգնվել: Իհարկե, հաղթանակից հետո ավելի հեշտ է վերականգնվելը, բայց ոչ ոք չի կարող վերացնել «Ուեմբլիում» անցկացրած նյարդային 120 րոպեն: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ հոգնածությունը կարևոր գործոն կարող է լինել այս խաղում:
«Տոտենհեմում» կրկին մարզչական փոփոխություն եղավ: Ռայան Մեյսոնը կրկին պաշտոնակատար է: Առաջին հաղթանակը նա արդեն տարել է (երբ առաջին անգամ դարձավ պաշտոակատար): Այս մրցավեճում տանտերերը «Յունայթեդի» հոգնած ֆոնին ունեն լավ շանս և մոտիվացիա:
Հետաքրքիր է, որ Հարի Քեյնը տնային խաղերում մանկունյացիների դարպասը չի կարողանում գրավել 2017 թվականից: Տեսնենք, թե ինչ կլինի այս անգամ:
Կարծում եմ՝ այստեղ կարելի է ընտրել, որ երկրորդ խաղակեսում կգրանցվի ավելի շատ գոլ, քան առաջինում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: