«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:30, 14 մյս 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ լոնդոնցիները վստահ հաղթանակ կտանեն:

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում հասավ ցանկալի արդյունքի և հիմա գլխավոր նպատակին հասնելու համար (նույնիսկ ոչ թե մրցաշարում հաղթելը, այլ Չեմպիոնների լիգայի ուղեգիրը) թիմին բաժանում է ընդամենը 1 հանդիպում: Բայց մինչ «Այաքսի» դեմ խաղը «ՄՅու»-ն 3 խաղ ունի: Իհարկե, ֆուտբոլիստները գիտակցաբար կխնայեն իրենց: Մոուրինյոն, ով վերջերս այնքան էլ ադեկվատ որոշումներ չի կայացնում, իր ֆուտբոլիստներին շատ չի ծանրաբեռնի:

Հատկապես «Տոտենհեմի» դեմ խաղում: «Սփուրսը» հերթական հաջող մրցաշրջանն է անցկացնում, բայց կրկին չեմպիոնական տիտղոսին տիրանալու համար մի փոքր չհերիքեց: Իհարկե, նախորդ տուրում «Վեսթ Հեմից» կրած պարտությունը ցավալի էր, բայց չեմ կասկածում, որ «Տոտենհեմը» մրցաշրջանի վերջին մեծ խաղում սեփական երկրպագուների առաջ գերմոտիվացված դուրս կգա խաղադաշտ:

Այո, լոնդոնցիների 9 հանդիպումներից բաղկացած անպարտելիության շարքը նախորդ հինգշաբթի ավարտվեց, բայց չեմ կարծում, որ դա թիմի վրա կանդրադառնա «Յունայթեդի» դեմ խաղում, որը վերջին 5 խաղերից միայն մեկում է հաղթել և այդ ընթացքում երբեք 1 գոլից շատ չի խփել:

Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ, 37-րդ տուր
19:30/14 մյս
«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 37-րդ տուր
19:30/14 մյս
«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ