«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը

17:15, 01 հկտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Տոտենհեմ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ Պեպ Գվարդիոլայի թիմը հյուրընկալվելիս առնվազն երկու գնդակ կխփի: 

Բարև ձեզ, սիրելի ֆուտբոլասերներ, ես մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն եմ և առաջարկում եմ այս պահին տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն, որտեղ կկայանա անգլիական Պրեմիեր լիգայի այս տուրի կենտրոնական հանդիպումը, իրար հետ կմրցեն «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին»: Եվ հիմա կփորձենք հասկանալ, թե ինչ հետաքրքիր խաղադրույքներ է առաջարկում այս խաղի համար Vivaro ընկերությունը:

Նախ՝ ծանոթանանք, թե ինչ վիճակում են թիմերը: Երևի «Տոտենհեմից» սկսենք. լոնդոնյան ակումբը, իհարկե, հեռու է իր նախորդ մրցաշրջանի մարզավիճակից: Պատճառները բավական շատ են, դե հետմրցաշրջանային հատվածը թիմն այդքան էլ հաջող չանցկացրեց, պայքարում էր չեմպիոնության համար, բայց հետո ինչ-որ պահ մի տեսակ նստեց թիմը, դրա վառ ապացույցը նախորդ առաջնության վերջին շրջանում ցույց տված բավական ցածր արդյունքներն էին և այս տարի վնասվածքների առատությունը՝ մասնավորապես խոսքը գնում է թիմի հիմնական հարձակվող Հարի Քեյնի բացակայությանը, նա շարունակում է ապաքինվել վնասվածքից: Թիմին փորձում է ուշքի բերել Քրիստիան Էրիկսենը, սակայն դանիացի կիսապաշտպանի մոտ դա այդքան էլ հաջող չի ստացվում:

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա այս թիմը կարծես թե վերադառնում է լավագույն տարիներին ձեռք բերած մարզավիճակին՝ դա շնորհիվ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կատարած հիանալի աշխատանքին և, իհարկե, թիմի հարձակվողների ու հարձակվողական ոճի կիսապաշտպանների վստահ խաղին: Իհեանաչոն և Սերխիո Ագուերոն բավական վստահ են հանդես գալիս, նրանցից մեկը և գուցե երկուսը հնարավորություն ստանան խաղալու «Տոտենհեմի» դեմ: Եվ բացի դրանից, «Մանչեսթեր Սիթին» մոտ է դառնալու ռեկորդակիր և դառնալու առաջին թիմը, որը կարողացել է հաջողության հասնել մեկնարկային 7 խաղերում:

Ամենևին էլ չի զգացվում Յայա Տուրեի և Վենսան Կոմպանիի բացակայությունը: Յայա Տուրեի պատմությունը բոլորդ լավ էլ գիտեք, իսկ Վենսան Կոմպանին առայժմ վնասվածք ունի:

Առաջարկում եմ պարզ խաղադրույք՝ «Մանչեսթեր Սիթին» կխփի 1,5-ից ավել գնդակ: Դրա համար Vivaro ընկերությունն առաջարկում է 2,02 գործակից: Այնպես որ, կատարեք խաղադրույքը և խաղացեք հաճույքի համար:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 7-րդ տուր
17:15/1 հկտ
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ