«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 14 ապր 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Տոտենհեմ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Նա կանխատեսում է, որ կհաղթի Գվարդիոլայի թիմը:

Առավել քան ակնհայտ է, որ Պեպ Գվարդիոլայի համար հիմա ծանրագույն ժամանակաշրջան է։ Իմ կանխատեսումներում քանիցս ասել եմ, որ Պեպի թիմերը վայրենավարի անցկացնում են առաջնության առաջին հատվածը, իսկ երկրորդում Տիտանիկի նման ջրասույզ լինում։ Վերջին մի քանի հանդիպումներում «Սիթիի» խաղում նկատվում էր անկապություն, վստահության պակաս ու հուսահատություն։ Այս առումով «Ալաշկերտն» ու «Մանչեսթեր Սիթին» ընդհանրություն ունեն։

Նույնը կարելի է ասել «Տոտենհեմի» մասին։ Լոնդոնյան ակումբը ևս չի կարողանում հավաքվել մրցաշրջանի վերջին հատվածին։ Այս պահին Պոչետինոյի թիմին ֆավորիտ են համարում, բայց գտնում եմ, որ հենց Գվարդիոլայի թիմն է հաղթելու։ Ընդ որում վստահ։

Խաղադրույքս 2,47 գործակցով «Սիթիի» հաղթանակն է:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 34-րդ տուր
22:45/14 ապր
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ