«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 15 օգս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Անգլիայի առաջնության 1-ին տուրում կայանալիք «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ։ 

«Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» միջև հանդիպումները երբեք չեն եղել սկզբունքային, թեպետ թիմերը հիմնադրվել են բավական վաղուց։ Ամեն ինչ սկսվեց Չեմպիոնների լիգայի 18/19 մրցաշրջանի քառորդ եզրափակիչից, որտեղ «Տոտենը» մի փոքր ուժեղ գտվեց։ Հիմա դրան գումարվում է նաև Հարի Քեյնի հավանական տրանսֆերը։ Ի վերջո՝ որտե՞ղ կսկսի նոր մրցաշրջանը անգլիացի գոլ խփող մեքենան։ Բանակցությունները դեռ շարունակվում են…։ 

Ի դեպ, Հարի Քեյնն առաջիկա խաղում կլինի լոնդոնյան ակումբի գլխավոր կորուստը, քանի որ լազարեթում կամ հանգստի սենյակում ուշքի եկող ֆուտբոլիստ չկա։ Առհասարակ, Նունու Էշպիրիտու Սանտուն, որն ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչն է, հիանալի աշխատանք է կատարել միջմրցաշրջանային հավաքներում։ «Խցանները» լավ տպավորություն էին թողնում։ Նույնիսկ առանց Քեյնի, նրանք հաղթեցին «Արսենալին», «ՄԿ Դոնսին» ու «Կոլչեստերին», ոչ ոքի խաղացին «Չելսիի» հետ։ Այն, որ նշված հանդիպումները «Տոտենհեմն» անցկացրել է մեկնարկային կազմով, կարող է որոշիչ լինել նոր սկսվող մրցաշրջանի առաջին հատվածի համար։ 

Պեպի «Սիթիի» վիճակը մի փոքր ավելի մտահոգիչ է։ Վերջին 2-3 մրցաշրջաններում նրա թիմը փոքր-ինչ փոխել է մոտեցումներն առաջնության սկզբի համար։ Եթե առաջին տարիներին «Սիթին» մեկնարկում պարզապես «պատռում» էր բոլորին, հիմա լրիվ այլ պատկեր է. «Լիվերպուլի» չեմպիոնական տարվա առաջին մի քանի տուրի սայթաքումից հետո թիմը զգալի հետ ընկավ, իսկ նախորդ մրցաշրջանի առաջին տուրերից հետո «Սիթին» «քարշ էր գալիս» մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում։ Այո, հետո հանգամանքները զարգացան հօգուտ Պեպի, բայց հիմա ամեն ինչ ավելի դժվար է լինելու։ 

Եվրոյից ու Կոպա Ամերիկայից վերադարձածները լրիվ խաղի պատրաստ չեն. Ժեզուսն ու Էդերսոնը վերադարձել են հայրենիքից, Ուոքերը, Սթոունզն ու Ստերլինգը՝ պարտված Եվրոյից։ Նրանց գումարում ենք նաև Լապորտի ու Ֆոդենի վնասվածքները ու ստանում բավական թույլ «Սիթի»։ 

Առաջիկա թոփ խաղում գուցե տեսնենք «Սիթիի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստին. ստեղծված իրավիճակում Ջեք Գրիլիշի՝ հիմնական կազմում դուրս գալը պարտադիր է։ Բայց նույնիսկ դա չի օգնի «քաղաքաբնակներին»։ Ենթադրում եմ, որ «Սիթիի» հետ միշտ լավ խաղացած Սանտուն իր հաղթողի հոգեբանությունը բերել է Լոնդոն, որտեղ էլ կփորձի գոնե չպարտվել գործող չեմպիոնին։ Մանավանդ, որ գործակիցն էլ վատը չէ։ 

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ
19:30/15 օգս
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ