«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 14 մյս 2024
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված հանդիպման վերաբերյալ:

Ստացվել է այնպես, որ «Տոտենհեմը» դարձել է այն թիմը, որը կարող է «Արսենալին» օգնել չեմպիոնական տիտղոսը նվաճելու հարցում: Իսկ «Զինագործները» հյուսիսլոնդոնյան հարևանի ոխերիմ մրցակիցն են:

Չեմ կարծում, թե Անգե Պոստեկողլուի կոլեկտիվն այս պահին ի զորու է խանգարել «Մանչեսթեր Սիթիին», քանի որ թիմերի միջև կարգերի տարբերությունն ակնհայտ է: Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա «Սիթին» հանգիստ գործը կհասցնի հաղթական ավարտին:

«Տոտենհեմը» վաղուց իր խաղով չի ուրախացնում երկրպագուներին, իսկ բոլորովին վերջերս «Բարնլիի» նկատմամբ հաղթանակը չպետք է շփոթության մեջ գցի մարդկանց:

Լոնդոնցիների խաղի որակը շատ է փոխվել: Սկզբում բոլորը զարմանում էին, թե ինչպես է «Տոտենհեմը» կարողանում խաղալ առանց Հարի Քեյնի, բայց ժամանակը ցույց տվեց, որ խնդիրներն ակնհայտ են, հատկապես՝ առանց գնդակով խաղի ժամանակ:

Ստանդարտների առումով նույնպես ամեն ինչ շատ վատ է: Ասում են, որ մարզումների ժամանակ չի մշակվում խաղը պաշտպանությունում, հիմնական շեշտը դրվում է հարձակման վրա: Այդ պատճառով էլ «Տոտենհեմը» դարձել է Պրեմիեր լիգայի ամենավատ պաշտպանվող թիմերից մեկը:

Պոստեկողլուի ֆուտբոլիստների ուժերն արդեն սպառվել են: Երկար ժամանակ Լոնդոնի հյուսիսը ներկայացնող ակումբը պայքարում էր Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, սակայն այս պահին թիմը չի կարող ստիպել իրեն գլխից բարձր ցատկել:

Անհասականալի իրավիճակ է Ռիշարլիսոնի հետ, հավանաբար բրազիլացին կտեղափոխվի Սաուդյան Արաբիա, նա անգամ չի հայտնվել Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում:

Այս խաղի համար 3 տարբերակ ունեմ. 2-րդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» գոլերի տոտալը 1.5-ից շատ, «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ անկյունայիններով և խաղի անկյունայինների տոտալը 10.5-ից քիչ, «Տոտենհեմի» հաղթանակ դեղին քարտերով և խաղի դեղին քարտերի տոտալը 3.5-ից քիչ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ
23:00/14 մյս
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱՊԼ
23:00/14 մյս
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱՊԼ
23:00/14 մյս
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ