«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

19:30, 15 օգս 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Տոտենհեմին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը նվազագույնը 2 գոլ կխփեն։

Գործող չեմպիոնը մրցաշրջանը սկսում է արտագնա խաղով։ Մրցակիցը «Տոտենհեմն» է՝ նոր գլխավոր մարզիչով։ Լոնդոնյան թիմը գլխավորել է Նունու Էշպիրիտու Սանտուն, որը վերջին տարիներին աշխատում էր «Վուլվերհեմփթոնում»։ Պորտուգալացի մարզիչը կարողացել էր համեստ «Վուլվերհեմփթոնին» դարձել ամուր թիմ, որը վերջին տարիներին պայքարում էր եվրագավաթային տեղերի համար։

«Տոտենհեմը» դեռ թիմում պահում է Հարի Քեյնին, որին ցանկանում է ձեռք բերել հենց «Մանչեսթեր Սիթին»։ Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է և գուց այդ տեղափոխությունը կայանա, սակայն այս պահին անգլիացի հարձակվողը «Տոտենհեմի» ֆուտբոլիստ է։

Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չի ունենա այս խաղում։ Էշպիրիտու Սանտուին դեռևս ժամանակ է հարկավոր թիմի խաղը կայունացնելու և իր գաղափարները ներդնելու համար։

Պեպ Գվարդիոլայի թիմը համալրում ունի։ Ակումբը ձեռք է բերել Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեք Գրիլիշին։ Վերջինս արդեն նորամուտը նշել է մանչեսթերյան ակումբում՝ փոխարինման դուրս գալով Անգլիայի Սուպերգավաթի խաղում։

Սուպերգավաթում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Լեսթերին» և հիմա կփորձի վստահ սկսել մրցաշրջանը Պրեմիեր լիգայում։

Ընտրում եմ՝ «Մանչեսթեր Սիթիի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․77 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/15 օգս
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ