«Տոտենհեմ» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիական Պրեմիեր լիգան միշտ էլ համարել եմ աշխարհի ամենահետաքրքիր առաջնությունը, որին լարված կարելի է հետևել ցանկացած պահի: Տարեցտարի այն չի կորցնում իր հմայքը, արագությունն ու էլաստիկությունը: Յուրաքանչյուր տուրի ամեն հանդիպում անկանխատեսելի է: Չես կարող հստակ ասել, որ բացահայտ առաջատարը կհաղթի հետնապահներից մեկին: «Տոտենհեմ» — «Լիվերպուլ» հանդիպումը ևս բացառություն չէ:
Առաջնության անդրանիկ տուրերում լոնդոնյան ակումբն առնաձնապես չի տպավորել: Լիվեպուլ քաղաքը ներկայացնող թիմերից մյուսի` «Էվերթոնի» հետ խաղը բավական ծանր ստացվեց: Առաջինը գնդակն ընդունելով սեփական դարպասը` «Տոտը» միայն ընդմիջումից առաջ խփեց պատասխան գոլը: «Քրիսթալ Փելասի» հետ տնային խաղում «խցաններն» արդեն ավելի հավաքված խաղացին, բայց ավելի զուսպ ու հաղթեցին 1:0 հաշվով: «Զուսպ» բնորոշիչը այս մրցաշրջանում լավագույնս է ներկայացնում լոնդոնյան ակումբին: Հարձակման գծում Հարի Քեյնը վատ բռնցքամարտիկի քթի պես ծուռ է հարվածում, իսկ ընդհանուր թիմի մարզավիճակը Բուրկինա Ֆասոյի պես հեռու է կատարյալից: Դրան գումարեք Մուսա Դեմբելեի որակազրկումն ու Ուգո Լյորիսի վնասվածքը, կստանաք կիսաֆաբրիկատ «Տոտենհեմ»:
Այնպես չէ, որ մերսիսայդյան ակումբի գործերն իդեալական են ընթանում: Այո, թիմն առաջին տուրում գերլարված հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ՝ 4:3: Այդպիսի վալիդոլային խաղեր երկրպագուները սիրում են, սակայն այդ հաղթանակը ծանր նստեց Կլոպի թիմի վրա: «Բյորնլիի» պես, մեղմ ասած, միջին մակարդակի ակումբից կրած պարտությունը լուրջ հարված էր գերմանացի մասնագետի ինքնասիրությանը: Լոնդոնյան կուռ կոլեկտիվի հետ խաղում կարմիրներին չեն օգնի Մամադու Սախոն, Լուկաս Լեյվան, ինչպես նաև նորեկներ Կարիուսն ու Մանեն: Դե արի ու հաղթիր «Տոտենհեմին» նման պաշտպանությամբ ու խնդիրներով:
Ենթադրելի է իհարկե, որ նման կարգի թիմերի միջև հանդիպումներն անցնելու են լարված պայքարում, չէ՞ որ սա Անգլիան է: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի քամի է շրջում «Լիվերի» պաշտպանությունում, կարելի է հավատալ, որ այս խաղում «Տոտենհեմը» կկարողանա 1-ից ավելի գնդակ խփել: Այնպես որ, 2,07 գործակցով ««Տոտենհեմի» անհատական գոլերը 1,5-ից շատ»:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: