«Տոտենհեմ» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30, 11 հնվ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Տոտենհեմ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ:

Անգլիական ֆուտբոլում իրավիճակ է փոխվել։ Կարծես թե պատմությունն ու ճակատագիրը վերջապես բարեհաճ է գտնվում «Լիվերպուլի» նկատմամբ։ Մերսիսայդյան ակումբը առավել քան մոտ է չեմպիոնությանը։ Այդ ճանապարհին կարող է կանգնել «Տոտենհեմը»։

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած ակումբը վերջին 5 խաղերից հաղթել է միայն 1-ում՝ պարտության մատնելով «Բրայթոնին» 2-1 հաշվով։ Թիմի խաղն այսօր կախված է մեծապես Հյոն Սոն Մինի ելույթներից, սակայն կորեացի ֆուտբոլիստը ոչ միշտ է փայլում։ Մոուրի համար մեծագույն գլխացավանք է Հարի Քեյնի վնասվածքը, որը նրան շարքից դուրս է թողել երկար ժամանակով։

Յուրգեն Կլոպի համար ամեն ինչ իդեալական է ընթանում։ «Լիվերը» հաղթում ու հաղթում է, պարտվելու մտադրություն չունի, վնասվածք ստացած ֆուտբոլիստներ՝ ևս։ Ընդ որում՝ կապ չունի՝ որտեղ է կայանում հանդիպումը՝ տանը, թե Լոնդոնի «Ուայդ Հարդ Լեյնում»։

«Լիվերպուլի» համար, սակայն, միևնույնն է, ամենամեծ բարդությունը Ժոզե Մոուրինյոն է։ 13/14 մրցաշրջանի չեմպիոնությունից զրկեց հենց Մոուրինյոն իր ոչ այնքան ուժեղ «Չելսիով»։ Լավագույն առիթն այդ օրվա համար ռևանշի հասնելու՝ չի լինի։ Այնպես որ՝ «Լիվերպուլը»՝ հաղթանակ։։

Օրդինար: Չխաղարկված
Պրեմիեր Լիգա
21:30/11 հնվ
«Տոտենհեմ» — «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ