«Տոտենհեմ» — «Լիվերպուլ». Դենիս Կազանսկու վիդեոկանխատեսումը
https://www.youtube.com/watch?v=Q1yaWIUYes8
«Տոտենհեմ» — «Լիվերպուլ»՝ հետաքրքիր զույգ է: Երկու թիմերն էլ դեռ չեն կողմնորոշվել՝ ինչպես համագործակցեն, մասնավորապես հարձակման գծում: Մանեն կարծես կա, բայց վնասվածք ունի: Ի դեպ, կարող է վերադառնալ «Ուայթ Հարթ Լեյն»: Բայց չի լինի Կոուտինյոն: Դժվար ռիսկի դիմի, նա վնասվածք ունի, և Կլոպը կարող է խաղից դուրս թողնել նրան: Համենայն դեպս, այս հանդիպման մեկնարկի համար:
Ինչ վերաբերվում է «Տոտենհեմին», ապա այստեղ Ալիի, Քեյնի և Յանսենի ճիշտ համադրում գտնելու անվերջ փորձեր են: Փնտրտուքները շատ են, և դրանք բոլորը հետաքրքիր են: Ինչ վերաբերվում է խաղին, ապա այստեղ ավելի շուտ էֆեկտիվ է, բայց «Տոտենհեմն» արդյունավետ չի գործում:
Իսկ «Լիվերպուլը» թուլանում է: Դեռ միջմրցաշրջանի ժամանակ նախ 4:0 հաշվով հաղթանակ «Բարսելոնայի» նկատմամբ, նույն հաշվով պարտություն «Մայնցից», հետո 4:3՝ «Արսենալի» նկատմամբ, 0:2 պարտություն «Բյորնլիից»: Ի՞նչ է ընդհանրապես եղել: Անհասկանալի է:
Այդ պատճառով ինձ թվում է, գիտեք ի՞նչ: Ոչ-ոքի: Ահա, ինչ է սպասվում այս խաղում: Կլոպը գոհ կլինի, և Պոչետինոն ևս: Թիմերը թող հաճախ գոլ խփեն միմյանց, շատ ինքնագոլեր լինեն, ուշադրություն դարձրեք (ինը գոլ այս թիմերի միջև խաղում), բայց երբ Կլոպը նոր էր գլխավորել մերսիսայդյան ակումբը, նրանք 0:0 խաղացին: Հիմա նա, այնուամենայնիվ, մեծ խնդիրներ ունի պաշտպանությունում: Դեռևս տրամադրված չէ թիմը և նայեք՝ ինչպես են պաշտպանվում ստանդարտների ժամանակ:
Այդ պատճառով այստեղ, երևի, Կլոպը կմտածի այն մասին՝ ինչպես չպարտվի, իսկ Պոչետինոն ևս այդ փնտրտուքների մեջ է ու նա ևս կարող է մտածել՝ ինչպես այս «Լիվերպուլից» ճիշտ զգուշանալ:
Այդ պատճառով ոչ-ոքին առաջին ընտրությունս է: Իսկ երկրորդը, ինձ թվում է, այստեղ սակավագոլ հանդիպում է սպասվում: Ընդ որում՝ հանդիպման անունը գեղեցիկ է, այս դիմակայությունը բացում է տուրը, բայց այն սակավագոլ պետք է լինի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: