«Տոտենհեմ» – «Լիվերպուլ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
2 թիմերն էլ շատ են գրոհում, շատ գոլեր են խփում։ «Տոտենհեմն» իսկապես լավ տեսք ունի նոր մարզչի գլխավորությամբ։ Հիմա գրեթե ամեն ինչ ստացվում է։ Պրեսինգի տեսանկյունից, լոնդոնցիները, կարելի է ասել, լավագույնն են Անգլիայում։ Արդյունավետության տեսանկյունից ևս, թիմում ամեն ինչ կարգին է։ Նույնիսկ Հարի Քեյնի հեռանալը խնդիրներ չի առաջացրել։ Պոստեկոգլուի գլխավորությամբ կայացած 13 խաղից 11-ում աշխատել է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։
«Լիվերպուլը» 7 անընդմեջ հաղթանակ է տարել։ Դրանցից 6-ում թիմը 3-ական գոլ է խփել։ Վերջին 4 հանդիպումներն ավարտվել են 3։1 հաշվով։ Մրցաշրջանում սկզբում ես ասում էի, որ մերսիսայդցիների խաղերի համար լավագույն կանխատեսումը կլինի 2 թիմերը գոլ կխփեն և «Լիվերպուլը» չի պարտվի տարբերակը։ Այդ կանխատեսումները դեռևս իրականանում են։ Կարելի է ենթադրել, որ առաջիկա խաղում ևս նույն պատկերը կլինի։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 3․5-ից շատ խաղադրույքը՝ 2․20 գործակցով։ Բացի այդ, այս խաղում հնարավոր է, որ շատ անկյունայիններ լինեն։ 2 թիմերն էլ արագ գրոհներ են կազմակերպում։ 2 թիմերն էլ արագ պրեսինգի են դիմում գնդակը կորցնելուց հետո ու սկսում են գրոհ կազմակերպել։ Ընտրում եմ անկյունայինների տոտալը 10․5-ից շատ խաղադրույքը՝ 1․98 գործակցով։
Ընտրում եմ նաև Սոբոսլային կդառնա գոլի հեղինակ խաղադրույքը՝ 4․50 գործակցով։ Ես սկզվում կասկածներ ունեի նրա վերաբերյալ, բայց Սոբոսլայիի մոտ դեռևս ամեն ինչ ստացվում է։ Նրան անգամ համեմատում են Սթիվեն Ջերարդի հետ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: