«Տոտենհեմ» – «Չելսի»․ Վլադիմիր Ստոգնիենկոյի կանխատեսումը

19:30, 19 սպտ 2021
Մարզական մեկնաբան, «Okko Спорт»-ի գլխավոր խմբագիր և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Վլադիրմիր Ստոգնիենկոն կանխատեսում է արել «Տոտենհեմ» – «Չելսի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Տոտենհեմը» մեկնարկեց 3 անընդմեջ «չոր» հաղթանակով։ Սակայն ակնհայտ է, որ Նունու Էշպիրիտու Սանտուն քիչ խնդիրներ չունի։ Առջևում դեռ շատ աշխատանք կա անելու։ Կարծում եմ՝ «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպմանը հետևել եք։ Այդտեղ «Տոտենհեմը» պարտվեց բոլոր առումներով։ Թիմը ոչինչ չկարողացավ անել հարձակման գծում և ջախջախվեց միջակ թիմի կողմից։

Մեկնարկում կադրային շատ խնդիրներ կան։ Բոլորդ էլ գիտեք հարավամերիկացի խաղացողների հետ կապված պատմությունը։ Էրիկ Դայերը, Հյոն Մին Սոնը և Լուկաս Մոուրան վնասվածք ունեն։ Տանգանգան որակազրկված է կարմիր քարտի պատճառով։ Մի խոսքով՝ խնդիրներ կան բոլոր օղակներում։ Կրկին հարցեր կան Դելե Ալիին, նա նորից կորցրել է էֆեկտիվությունը։

Ամեն  դեպքում, «Չելսիի» հետ պետք է խաղալ ։ Տուխելի թիմը մրցաշրջանի ֆավորիտներից մեկն է և գերազանց է մեկնարկել։ Պարզ է, որ այս դիմակայությունը ճիշտ ժամանակին չէր «Տոտենհեմի» համար։ Դաշտի տերերը փակ, կարգապահ և կոկիկ ֆուտբոլ են խաղալու, Նունուն այդպես կարողանում է, սակայն հարմարվելու համար ժամանակ է հարկավոր։

«Չելսին» մի փոքր նվազեցրել է տեմպը։ Թիմը նախորդ խաղում 3։0 հաշվով առավելության հասավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Եթե դիտել եք այդ հանդիպումն, ապա տեսել եք, որ լոնդոնցիների առավելությունը 3։0-ի չէր։ «Զենիթի» հետ դիմակայությունում էլ «Չելսին» ցույց տվեց իր բարձր կարգը, բայց շլացուցիչ ոչինչ չարեց։

«Չելսին» այս մրցավեճում բացահայտ ֆավորիտ է, բայց վառ տպավորիչ խաղ չեմ սպասում։ «Տոտենհեմն» ակնհայտորեն փակվելու է, իսկ հակագրոհների հնարավորությունները սահմանափակ են։ «Չելսին» իր առջև դրված խնդիրը կլուծի աստղերի և անհատական վարպետության շնորհիվ, այնպես, որ, հավանական է, որ այս դիմակայությունում գոլերի տոտալը կլինի 2.5-ից քիչ։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
19:30/19 սպտ
«Տոտենհեմ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ