«Տոտենհեմ» — «ԲԿՄԱ». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

23:45, 07 դկտ 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Տոտենհեմ» — «ԲԿՄԱ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

Խաղ, որը լրացուցիչ երանգ է ստացել այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ այս հանդիպումից հետո Լեոնիդ Սլուցկին կհեռանա «ԲԿՄԱ»-ից: Այս խաղն այդքան էլ պետք չէ թիմերին: ԲԿՄԱ-ն վաղուց համակերպվել է Չեմպիոնների լիգային հրաժեշտ տալուն: «Տոտենհեմը» նույնը արեց մի փոքր ուշ: Հանդիպումը կայանալու է ընթացիկ Չեմպիոնների լիգայում մրցելույթներից ընդհանուր անբավարարվածության ֆոնին:

Կարծում եմ, որ ներկայիս իրավիճակում «ԲԿՄԱ»-ի խաղացողները պետք է հավաքվեն և շնորհակալություն հայտնեն իրենց մարզչին թիմի ղեկին երկարաժամկետ և հաջող աշխատանքի համար: Դե իսկ «Տոտենհեմը» իրավունք չունի երրորդ անընդմեջ պարտությունը կրել Չեմպիոնների լիգայում, թեև սա «Ուեմբլին» է, ոչ թե «Ուայթ Հարթ Լեյնը»:

Սպասում եմ հետաքրքիր խաղի: Իմ կարծիքով՝ այս խաղում ամենահեռանկարային տարբերակը «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ն է: Վերջիվերջո մրցաշարային իրավիճակը ստիպում է երկու թիմերին երջանկությունը գտնել հարձակման գծում:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
23:45/7 դկտ
«Տոտենհեմ» - «ԲԿՄԱ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ