«Տոտենհեմ» — «Բավարիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 01 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Տոտենհեմ» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում գրեմանացիների չպարտվելու և գոլառատ խաղի վրա:

Տոտենհեմն այս մրցարջանում անճանաչելի է: Նախորդ մցրաշրջանում Պոչետինոյի տղաները հասան մինչև ՉԼ եզրափակիչ, ներքին առաջնությունում էլ բավական ուժեղ էին: Լոնդոնյան ակումբում այս պհին լուրջ ճգնաժամ է: Եվ դա անսպասելի է, քանի որ Մաուրիսիո Պոչետինոն փոփոխական բնավորություն չունի, ակումբն էլ հասցրել է կատարել մի շարք ձեռբերումներ ամռանը: Թե ինչ է այս պահին կատարում Տոտենհեմի հետ՝ անբացատրելի է:

Ակումբն այնքան անկայուն է հանդես գալիս, որ կարող է մի լավ զվարճանալ Քրիստալ Փելասի հետ, օգտագործել շանսերը, խաղալ հետաքրքիր, հետո Օլիմպիակոսի պես թիմի դեմ խաղում բաց թողնել 2 գնդակի առավելությունը: Սիթիի հետ Պոչետինոյի գլխավորած թիմը ոչ-ոքի 2-2 խաղաց, սակայն արժանի էր 5-6 գնդակ ընդունել: Վերջին 3 խաղերում էլ Տոտենհեմը կրել է 2 պարտություն՝ այդ թվում լքելով պայքարը Անգլիայի գավաթի ղարկությունում:

Ինչ վերաբերում է Բավարիային, մյունխենյան ակումբը գերազանց է մեկնարկել նոր առաջնությունում: Անդրանիկ 6 խաղում 4 հաղթանակ: Թող 2 ոչ-ոքին ձեզ թյուրիմացության մեջ չգցի: Այդ 6 խաղում 19 գոլ են խփել: Դրանցից 10-ը Ռոբերտ Լևանդովսկու անվան դիմաց են: Լեհ ռմբարկուն գերազանց մարզավիճակում է:

Տոտենհեմի կազմից խաղը բաց կթողնեն Ջովանի լո Չելսոն ու Սեսենյոնը, սակայն այնպես չէ, որ նրանք Պոչետինոյի մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ են: Իսկ ահա Նիկո Կովաչը չի կարողանա հույս դնել Դավիդ Ալաբայի, Լեոն Գորեցկայի ու Իվան Պերիշիչի վրա: Կորուստների տեսանկյունից Բավարիան ավելի բարդ կացության մեջ է:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/1 հկտ
«Տոտենհեմ» — «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ