«Տոտենհեմ» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 30 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 35-րդ տուրի «Տոտենհեմ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ «Տոտենհեմը» առնվազն 2 գոլ կխփի:

Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի հյուսիսում՝ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, որտեղ կմրցեն «Տոտենհեմն» ու «Արսենալը»: «Տոտենհեմը» շարունակում է «Չելսիի» հետ պայքարել չեմպիոնական տիտղոսի համար, թեպետ Պոչետինոյի թիմի շանսերը մեծ չեն, իսկ Վենգերի թիմը պայքարում է չեմպիոնլիգյան ուղեգրի համար:

Երկու թիմերն էլ հանդիպմանը մոտեցել են հոգեբանորեն լավ վիճակում: «Կրիստալ Փելասի» դեմ խաղում Մուսա Դեմբելեն վնասվածք ստացավ, ինչի պատճառով կարող է բաց թողնել առաջիկա հանդիպումը: Դենի Ռոուզը չի խաղա, նրան կփոխարինի Դեվիսը: Ինչ վերաբերում է Հարի Քեյնին, ապա նա հրաշալի մարզավիճակում է և պատրաստ է խաղին:

Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա «զինակիրները» միդուիքի ընթացքում հաղթեցին «Լեսթերին»: Կոսյելնին վնասվածք ստացաավ և կարող է չմասնակցել դերբիին: Կարող ենք խաղադաշտում տեսնել Մուստաֆիին, իսկ նրա բացակայության դեպքում կխաղա Պաուլիստա-Հոլդբի դուետը: Նրանց կողքին կգործի արագավազ Հեկտոր Բելերինը:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել այն բանի վրա, որ տանտերերը տոտալ 2-ից շատ գոլ կխփեն: Գործակիցը 2,21 է:

Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ, 35-րդ տուր
19:30/30 ապր
«Տոտենհեմ» — «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ