«Տոտենհեմ» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:30, 10 փտր 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 27-րդ տուրի «Տոտենհեմ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ այս խաղում հյուրերը չեն պարտվի, իսկ Օբամեյանգը գոլ կխփի: 

Անգլիական Պրեմիեր Լիգայի հերթական տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Ուեմբլի» ստադիոնում։ Հյուսիսլոնդոնյան դերբին համարվում է ամենասպասվածն ու դաժանը Բրիտանիայի մայրաքաղաքում։ Բարդ հանդիպում է սպասվում հատկապես «Տոտենհեմի» համար։

Վերջին տարիներին ավանդաբար ամենաբարձր տեղերի համար պայքարող «Տոտենհեմն» այս պահին երևի թե լավագույն 3 թիմերից մեկն է Անգլիայում ոչ թե միավորային սանդղակով, այլ խաղ ցուցադրելու տեսանկյունից։ Ենթադրելի է, որ հենց Պոչետինոյի թիմն է լինելու ֆավորիտը, սակայն պետք չէ մոռանալ, որ առաջիկայում սպասվում է «Յուվենթուսի» հետ անչափ կարևոր արտագնա հանդիպումը ՉԼ շրջանակներում։ Քանի որ ներքին առաջնությունում դժվար թե թիմը կարողանա պայքարել մեդալների համար, Պոչետինոն գուցե կատարի որոշակի ռոտացիաներ, կամ էլ լավագույն (կամ վատագույն) դեպքում ուժերի խնայողություն կլինի։ Մեկ հիասքանչ լուր կա «Տոտենհեմի» երկրպագուների համար։ Լազարեթում հիվանդ ֆուտբոլիստ չկա։ Բոլորն առողջ են։

Իսկ ահա «Արսենալն» «Արսենալ» չէր լինի, եթե վնասվածք ունեցող ֆուտբոլիստ այս թիմում չլիներ։ Արդեն 1,5 տարի վնասվածք ունեցող Սանտի Կասորլային կընկերակցի նաև վերջերս մարզավիճակը կորցրած Պետեր Չեխը։ Բայց երկու դեպքում էլ կարելի է հանգիստ լինել։ Կասորլայի դիրքում կան կես դյուժին բարձրակարգ կիսապաշտպաններ, իսկ Չեխին հանգիստ կարող է փոխարինել Դավիդ Օսպինան։ Եթե Վենգերը որոշի ոչինչ չփոխել, ապա Օզիլ-Օբամեյանգ-Մխիթարյան եռյակը նորից կլինի հիմնական կազմում։

Ենթադրություններս երկուսն են։ Երկուս էլ կապված են «Արսենալի» հետ։ Վենգերն այս պահին ունի բացառիկ հնարավորություն մրցակցի հախից մի լավ գալու համար։ Բացի դրանից վերջին շրջանում Արսենալը զգալիրեն բարելավել է իր ելույթները մրցակցի հարկի տակ։ Այնպես որ ենթադրում եմ, որ զինակիրներն առնվազն չեն պարտվի։ Օբամեյանգն էլ կարծես թե գտել է իր խաղը։ Այս անգամ էլ նա խաղադաշտի կհեռանա խփած գնդակով։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 27-րդ տուր
16:30/10 փտր
«Տոտենհեմ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 27-րդ տուր
16:30/10 փտր
«Տոտենհեմ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ