«Տոտենհեմ» — «Արսենալ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

16:45, 05 մրտ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱՊԼ-ի 29-րդ տուրի «Տոտենհեմ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա հանդիպումը ոչ-ոքի կավարտվի: 

Դատելով ամենից՝ «Տոտենհեմն» ու «Արսենալը» այնպես էին պատրաստվել միմյանց հետ հանդիպմանը, որ մոռացել էին հաղթել նախորդ տուրի կարեւոր խաղերում: Բայց «Տոտենհեմը», այնուամենայնիվ, շատ սկզբունքային մրցակից է ունեցել: «Վեսթ Հեմն» այս մրցաշրջանում հիանալի է խաղում, տանը վաղուց ոչ մեկին չի պարտվում: Իսկ «Արսենալը» տանը սենսացիոն պարտություն կրեց «Սուոնսիից»: Իհարկե, այս ամենը միմիայն «Լեսթերի» օգտին է:

Դե իսկ ինչ սպասել «Տոտենհեմի» և «Արսենալի» առերեսումից: Սա դերբի է, ամենասկզբունքայիններից մեկը Լոնդոնում: Երկու թիմերն էլ պայքարում են չեմպիոնության համար: Դա նշանակում է, որ իսկական կռիվ կլինի: Չգիտեմ՝ արդյոք շատ գոլեր կլինեն:: Վստահ չեմ: Իմ տեսանկյունից, այսպիսի իրավիճակում պետք է համարձակորեն խաղադրույք կատարել ոչ-ոքի արդյունքի վրա: «Տոտենհեմը» և «Արսենալը» արժանի են միմյանց: Իհարկե, եթե ինչ-որ մեկի բախտը բերի, ապա այդ մեկն էլ կհաղթի: Սակայն եթե խոսենք անաչառորեն, այստեղ պետք է լինի ոչ-ոքի:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 29-րդ տուր
16:45/5 մրտ
«Տոտենհեմ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ