«Տոտենհեմ» – «Արսենալ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

17:00, 15 սպտ 2024
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Տոտենհեմ» – «Արսենալ» Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ «Զինագործների» կազմում այս խաղը բաց կթողնեն առանցքային 2 ֆուտբոլիստներ, չեմ ցանկանում հյուրերի օգտին կանխատեսում կատարել, չնայած նրան, որ թիմը ֆավորիտ է համարվում։

«Արսենալի» կազմում խաղը բաց կթողնի Մարտին Էդեգորը, որը մասնակցություն է ունենում թիմի խփած գոլերի մեծ մասին։ Վերջին 2 մրցաշրջաններում նորվեգացին մասնակցություն է ունեցել թիմի խփած 40 գոլերին։

Որակազրկված է Դեկլան Ռայսը։ Նրա տեղափոխությունից հետո «Արսենալը» հիանալի տեսք ունի կիսապաշտպանությունում։ Անգլիացին շատ լավ կարողանում է կապել պաշտպանությունը կիսապաշտպանության, և կիսապաշտպանությունը հարձակման գծի հետ։ Ռայսը դարձել է «Արսենալի» անփոխարինելի խաղացողը։ Ընդհանուր առմամբ, «Արսենալը» 7 կորուստ ունի։

«Տոտենհեմն» ընդամենը 1 հաղթանակ է տարել 3 խաղում, սակայն խաղի որակի առումով հարցեր չկան։ Կարելի է ասել, որ լոնդոնյան թիմին պարզապես բախտը չի ժպտում։ «Լեսթերի» հետ առաջին տուրի խաղում պետք է խոշոր հաշվով հաղթանակ գրանցվեր, սակայն թիմը բաց թողեց հաղթանակը։ Երկրորդ տուրում որակյալ խաղով թիմը 4։0 հաշվով առավելության հասավ «Էվերթոնի» նկատմամբ, իսկ երրորդ տուրում «Տոտենհեմն» արտագնա պարտություն կրեց «Նյուքասլից»։

Տնային խաղում՝ այն էլ դերբիում, «Տոտենհեմը» շատ ակտիվ կգործի ու կգերազանցի մի շարք վիճակագրական տվյալներով։ «Արսենալն» այնքան էլ լավ գրաֆիկ չունի այս շրջանում։ Առջևում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղն է, բացի այդ մեկնարկում է նաև Չեմպիոնների լիգան։ Արտետայի գլխավորած թիմի համար հեշտ չի լինելու։

Հաշվի առնելով այս ամենը, ընտրում եմ «Տոտենհեմը» չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․95 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
17:00/15 սպտ
«Տոտենհեմ» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ