Տոտալով խաղադրույքներ. «Յուվենթուս» — «Դինամո» Զագրեբ, «Պորտու» — «Լեսթեր»

23:45, 07 դկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «տոտալով խաղադրույքներ» ավանդական բաժնում կքննարկենք ՉԼ-ի խմբային փուլի վերջին տուրի երկու հանդիպում, որոնք կայանալու են վաղը: «Յուվենթուսը» կհյուրընկալի Զագրեբի «Դինամոյին», իսկ Պորտուում կմրցեն տեղի «Պորտուն» ու անգլիական «Լեսթերը»:

«Յուվենթուս» — «Դինամո» Զագրեբ

Թուրինում կհանդիպեն H խմբի առաջատարն ու հետնապահը: Ընդհանրապես, «Դինամոն» խմբային փուլի ամենաթույլ թիմն է: Զագրեբցիները ոչ միավոր են վաստակել, ոչ էլ գոլ են խփել: 5 խաղում 5 պարտություն և 13 բաց թողած գնդակ: Անհույս ցուցանիշ է:

«Յուվենթուսին» առաջին հորիզոնականն ամրագրելու համար հաղթանակ է անհրաժեշտ: Ալեգրիի թիմը 11 միավորով առաջինն է: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Սևիլիան» 1 միավոր պակաս ունի:

«Ծեր Սինյորան» կփորձի վստահ ավարտել եվրագավաթային տարին: Ամանորյա տոներից առաջ թուրինցիները կամրագրեն խմբում առաջին հորիզոնականը: Մրցակիցը շատ թույլ է: «Դինամոն» դժվար թե լուրջ դիմադրություն ցույց տա հզոր մրցակցին: Առաջարկում ենք ««Յուվենթուսի» գոլերը ՏՇ 2,5» խաղադրույքը: Գործակիցը 1,67 է:

«Պորտու» — «Լեսթեր»

Այս խաղը, որքան էլ որ զարմանալի է, գործակիցների տեսանկյունից ամենաքննարկվողներից մեկն է ՉԼ-ի խմբային փուլի վերջին տուրում: Հասկանալի է, «Լեսթերն» արդեն ապահովել է խմբում առաջին հորիզոնականը, բայց անգլիացիների հաղթանակի 10,70 գործակիցը մի փոքր տարօրինակ է:

«Պորտուն» սեփական հարկի տակ ֆավորիտ է: Հաղթանակի դեպքում պորտուգալացիները անկախ զուգահեռ ընթացող մյուս խաղում գրանցված արդյունքի երկրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճեն: «Լեսթերը» հավանաբար կիսահիմնական կազմով կխաղա:

Ռանյերիի թիմը խմբային փուլում արդեն մի քանի ռեկորդ է գրանցել: Նախ «աղվեսները» ՉԼ-ի իրենց դեբյուտային մրցաշրջանում հաղթեցին խմբում: Բացի այդ, «Լեսթերը» խմբային փուլի ամենաուժեղ պաշտպանություն ունեցող թիմերից մեկն է: Անգլիական ակումբը անցկացրած 5 խաղում ընդամենը 1 գնդակ է բաց թողել: Այսպիսի ցուցանիշ ունի միայն Դիեգո Սիմեոնեի թիմը: Այս արդյունքից ելնելով էլ առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «Պորտուն» առաջիկա խաղում տոտալ 2-ից քիչ գոլ կխփի: G խումբը մրցաշարի ամենատխուր խումբն է: Գոլերը շատ քիչ են: Կայացած 10 խաղում խմբի մասնակիցները միասին վերցրած ընդամենը 18 գոլ են խփել: Գործակիցը 1,90 է:

Օրդինար: Պարտված
ՉԼ, խմբային փուլ, 6-րդ տուր
23:45/7 դկտ
«Յուվենթուս» - «Դինամո» Զագրեբ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ՉԼ, խմբային փուլ, 6-րդ տուր
23:45/7 դկտ
«Պորտու» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ