Տոտալով խաղադրույքներ. «Տոտենհեմ» — «Լեսթեր», «Աթլետիկո Մադրիդ» — «Մալագա»
«Տոտենհեմ» — «Լեսթեր»
«Տոտենհեմը» 9 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում հինգերորդն է: Հետաքրքիր է, որ Պոչետինոյի թիմն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում միակ անպարտելի թիմն է: Նախորդ տուրում լոնդոնցիները գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեցին «Բորնմութի» դեմ արտագնա խաղը: Գոլերի պակասը պետք է լրացնել «Ուայթ Հարթ Լեյնում»:
Չեմպիոն «Լեսթերը» անհաջող է մեկնարկել ընթացիկ առաջնությունը: Ռանյերիի թիմն ընդամենը տասներկուերորդն է: Ակնհայտ է, որ «աղվեսներն» այս տարի կենտրոնացել են Չեմպիոնների լիգայի վրա: Դա նրանց ավելի մեծ հեղինակություն ու գումարներ կբերի:
Կանտեի հեռանալուց հետո «Լեսթերի» պաշտպանությունում լուրջ խնդիրներ առաջացան: Թիմը շատ է բաց թողնում։ «Տոտենհեմը» տանն է խաղում, լոնդոնցիներն ունեն բավական ուժեղ առջևի գիծ։ «Լեսթերի» ուժեղ կողմը հարձակման գիծն է՝ ի դեմս Վարդիի, Մահրեզի և Մուսայի: Աշխույժ ու գոլառատ ֆուտբոլ է սպասվում: Առաջարկում ենք ՏՇ 2,5 գոլ տարբերակը: Գործակիցը 1,80 է:
«Աթլետիկո Մադրիդ» — «Մալագա»
Սիմեոնեի թիմը մինչև վերջին տուրը գլխավորում էր Պրիմերայի մրցաշարային աղյուսակը, բայց «Ռամոն Սանչես Պիսխուանում» 0:1 հաշվով զիջեց «Սևիլիային»: Սեփական հարկի տակ «աթլետները» կփորձեն հաղթել միջակ «Մալագային»:
«Մալագան» իր հերթին անցկացրած 9 խաղից հետո ունի 3-ական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն: Անդալուսցիները 12 միավորով տասերորդն են:
Առաջարկում ենք տոտալ 2,5-ից քիչ գոլ տարբերակը: «Աթլետիկոն» հազվադեպ է շատ խփում: 1:0, 2:0 հաշիվներն այս թիմը շատ է սիրում: Բացի այդ, երեքշաբթի մադրիդցիները Չեմպիոնների լիգայում հանդիպում ունեն, ինչը նշանակում է, որ առաջնության խաղում կխնայեն ուժերը: Գործակիցը 1,91 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: