Տոտալով խաղադրույքներ. «Սիթին» արդյունավետ խաղում կհաղթի «Քրիստալ Փելասին», գոլերի պակաս Անդալուսյայում
«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հինգ անընդմեջ հաղթանակներից հետո նախորդ տուրում միավորներ կորցրեց: «Էվերթոնի» հետ խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: «Քաղաքաբնակներին» հերթական բարդ փորձությունն է սպասվում, քանի որ «Էյթիհադ» է ժամանելու Ալան Պարդյուի «Քրիստալ Փելասը»: Թիմերը Մանչեսթերում հանդիպել են հոկտեմբերի վերջին՝ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում: Այդ խաղում տանտերերը ջախջախեցին մրցակցին 5:1 հաշվով: «Քրիստալ Փելասը» բավական հաջող էր սկսել մրցաշարը, բայց կամաց-կամաց թուլացնում է տեմպը: Թիմն արդեն չորս խաղ է հաղթանակ չի տարել՝ երկուական պարտություն եւ ոչ-ոքի: Մանուել Պելեգրինիի թիմը, որին չեմպիոնական մրցավազքում առաջ գնալու համար միավորներ շատ են անհրաժեշտ, ամեն ինչ կանի հաղթանակի հասնելու համար: Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում եմ տանտերերի հաղթանակ եւ ՏՇ 2,5 գոլ տարբերակը:
Ունայ Էմերիի «Սեւիլիան» շարունակում է սեփական դաշտում տպավորիչ ելույթների շարքը: «Ռամոս Սանչես Պիսխուանում» կայացած վերջին յոթ խաղերում անդալուսցիները ոչ մի գնդակ չեն ընդունել եւ միայն հաղթել են: Ընդհանրապես՝ Պրիմերայի շրջանակներում «Սեւիլիային» հյուրընկալվելիս վերջին անգամ կարողացել է հաղթել «Սելտան»՝ սեպտեմբրեի 20-ին: Մրցակիցը «Մալագան» է, որը Լա լիգայի վերջին յոթ խաղերում չի պարտվել: Խավի Գրասիայի թիմն ամենաքիչ խփող եւ ամենաքիչ բաց թողողն է ընթացիկ առաջնությունում (14:15): Բացի այդ, երկու թիմերի վերջին չորս հանդիպումներում էլ գրանցվել է 2,5-ից քիչ գոլ: Կարծում եմ՝ այս խաղը նույնպես գոլառատ չի լինի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: