Տոտալով խաղադրույքներ. «Լիվերպուլն» ու «Վեսթ Հեմը» կուրախացնեն գոլերով, սակավագոլ հանդիպում Վիլյառեալում

23:45, 12 դկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «տոտալով խաղադրույքներ» ավանդական բաժնում կքննարկենք եվրոպական թոփ առաջնությունների 2 հանդիպում: «Լիվերպուլը» ԱՊԼ-ի 15-րդ տուրում կընդունի «Վեսթ Հեմին», իսկ Վիլյառեալում կմրցեն տեղի համանուն թիմն ու «Աթլետիկոն»:

«Լիվերպուլ» — «Վեսթ Հեմ»

«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի վերջին տուրում գոլառատ խաղում 3:4 հաշվով պարտվեց «Բորնմութին»: Կլոպի թիմի հարձակումն այս տարի հրաշալի է գործում: «Մերսիսայդցիները» խփած 35 գնդակով ԱՊԼ-ի ամենաարդյունավետ թիմն են: Սադիո Մանեն, Կոուտինյոն ու Ֆիրմինյոն բարձր արդյունավետությամբ են աչքի ընկնում:

Ինչ վերաբերում է «Վեսթ Հեմին», ապա Սլավեն Բիլիչի թիմն անհաջող է ելույթ ունենում: «Վեսթ Հեմը» 14 խաղում վաստակել է 12 միավոր և մրցաշարային աղյուսակում տասնյոթերորդն է: Սթրեթֆորդցիները շատ են բաց թողնում՝ 29 գնդակ: ԱՊԼ-ի վերջին տուրում «Վեսթ Հեմը» տանը 5 գնդակ ընդունեց «Արսենալից»: Պաշտպանությունն անմխիթար վիճակում է:

Առաջարկում ենք «ՏՇ 3 գոլ» խաղադրույքը: «Էնֆիլդում» թիմերը կուրախացնեն խփած գոլերով: Մրցելու են հզոր հարձակում ունեցող տանտերերն ու թույլ պաշտպանություն ունեցող հյուրերը, ինչը նշանակում է, որ արժե գոլեր սպասել: Գործակիցը 1,67 է:

«Վիլյառեալ» — «Աթլետիկո»

«Էլ Մադրիգալում» կմրցեն Պրիմերայի չորրորդ և հինգերորդ թիմերը: «Աթլետիկոն» 25 միավոր ունի, իսկ «Վիլյառեալը»՝ 23:

Սիմեոնեի և նրա թիմի գործերը Պրիմերայում այնքան էլ լավ չեն ընթանում: Համեմատած նախորդ տարիների, այս մրցաշրջանում «Աթլետիկոն» այնքան էլ վստահ տեսք չունի, ինչի պատճառով էլ արդեն 9 միավոր զիջում է առաջատար Մադրիդի «Ռեալին»:

«Վիլյառեալը» արդյունավետ խաղով այս տարի աչքի չի ընկնում: «Դեղին սուզանավը» Պրիմերայում անցկացրած 14 խաղում ընդամենը 19 գոլ է հեղինակել: Փոխարենը Էսկրիբայի թիմը Իսպանիայում ամենաքիչն է բաց թողնում՝ ընդամենը 10 գնդակ: «Աթլետիկոն» այս ցուցանիշով գրեթե չի զիջում «Վիլյառեալին»՝ բաց է թողել 11 գնդակ:

Մրցելու են 2 ուժեղ պաշտպանություն ունեցող թիմեր: Շատ գոլեր սպասել պետք չէ: Հնարավոր է, որ ամեն ինչ որոշի խփված 1 գնդակը: Առաջարկում ենք «ՏՔ 2,5 գոլ» խաղադրույքը: Ի դեպ, թիմերի միջև կայացած վերջին 2 խաղերում ընդամենը 1 գնդակ է խփվել: Գործակիցը 1,57 է:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 15-րդ տուր
20:30/11 դկտ
«Լիվերպուլ» - «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, 15-րդ տուր
23:45/12 դկտ
«Վիլյառեալ» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ