Տոտալով խաղադրույքներ. «Էվերթոնն» ու «Լեսթերը» կուրախացնեն արդյունավետությամբ, գոլերի պակաս Ֆլորենցիայում

18:00, 20 դկտ 2015
Խաղում է

«Բուքմեյքերների Ռեյտինգի» «Տոտալով խաղադրույքներ» ավանդական բաժնում մենք կքննարկենք երկու հանդիպում, որոնք կայանալու են առաջիկա հանգստյան օրերին: Անգլիայի Պրեմիեր լիգայում կհանդիպեն «Էվերթոնը» եւ «Լեսթերը», իսկ Իտալիայի Ա Սերիայում «Ֆիորենտինան» Արտեմիո Ֆրանկիի անվան ստադիոնում կընդունի «Կյեւոյին»:

«Էվերթոնի» եւ «Լեսթերի» միջեւ հանդիպումը խոստանում է թեժ լինել, քանի որ թիմերը կարող են այդ մթնոլորտն ապահովել:

Կարծում եմ՝ համեստ «Լեսթերի» հասցեին գովաբանությունները ավելորդ են, նամանավանդ, որ նրանց ելույթներին արժանի բառեր դժվար է գտնել: «Աղվեսները» միանձնյա գլխավորում են անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ Ջեյմի Վարդիի եւ Ռիհադ Մահրեզի արդյունավետությունը ապշեցնում է: Այս մրցաշրջանում նրանք միասին խփել են 26 գոլ:

Քանի որ խոսք գնաց ռմբարկուների մասին, չի կարելի չնշել նաեւ «Էվերթոնի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, ով խփած 12 գոլերով ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակում գտնվում է հենց վերը նշված խաղացողների միջեւ:

Այս ամենը իրավունք է տալիս դրամատիկ վերջաբանով գոլառատ խաղի սպասել:

Ես այստեղ ցանկանում եմ մի փոքր ռիսկի դիմել եւ խաղադրույք կատարել, որ առաջին խաղակեսում թիմերը 1,5-ից շատ գոլ կխփեն:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 17-րդ տուր
19:00/19 դկտ
«Էվերթոն» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Ֆիորենտինան» շաբաթվա միջնամասում դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից՝ նվազագույն հաշվով պարտվելով համեստ «Կարպիին»: Ավելորդ է նշելլ, որ ներքին առաջնության երրորդ թիմի համար դա բավարար արդյունք չէ:

«Կյեւոյի» հետ առաջիկա խաղը նույնպես ֆլորենցիացիներին ոչ մի լավ բան չի խոստանում: Վերոնացիները սիրում են սահմանափակել մրցակիցներին՝ ստիպելով նրանց շատ ուժ ծախսել: Վերջին երկու խաղերում «Կյեւոն» ոչ մի գոլ բաց չի թողել, բայց պետք է խոստովանել, որ մրցակիցներն էլ ամենաուժեղները չէին՝ «Ֆրոզինոնե» եւ «Ատալանտա»:

Այս ամենին պետք է հավելել, որ «Ֆիորենտինայում» նկատվում է խաղային մի փոքր անկում: Պաուլու Սոուզայի ֆուտբոլիստները ձեռք են բերել հարձակվողական եւ արդյունավետ թիմի համբավ, բայց վերջին շրջանում նրանց հարձակման գիծը չի փայլում: Բոլոր մրցաշարերում վերջին երեք խաղերում «Ֆիորենտինային» հաջողվել է ընդամենը երկու գոլ խփել:

Չեմ կարծում, որ այս խաղը բացառություն կլինի: Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ պետք է ծանր եւ քիչ քանակությամբ գոլերով խաղի սպասել, ինչի վրա էլ որ խաղադրույք եմ կատարում:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 17-րդ տուր
18:00/20 դկտ
«Ֆիորենտինա» - «Կյեւո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ